Կանոնակարգ


ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԿԱՐԳ
2014թ.



Սյունիքի  Աշակերտական խորհուրդների(այսուհետև ԱԽ) ցանցի առաքելությունը`

Համագործակցություն, վստահություն և ակտիվ մասնակցություն հանուն երեխաների բարենպաստ միջավայրի:

ԱԽ  ցանցի գործունեության սկզբունքներն ու արժեքները.

1.   Նախաձեռնողականություն
2.   Փոխադարձ հարգանք
3.   Համախմբվածություն
4.   Պատասխանատվություն
5.   Նպատակասլացություն
6.   Հանդուրժողականություն
7.   Համագործակցություն
8.   Հավասարություն
9.   Մասնակցություն
10. Ակտիվություն
11. Ինքնուրույնություն
12. Վստահություն
13. Պարտաճանաչություն
14. Ազնվություն
15. Աշխատասիրություն

ԱԽ-ների ցանցի նպատակն է՝
նպաստել Աշակերտական խորհուրդների գործունեության ակտիվացմանը և համագործակցության զարգացմանը:

16.    Ցանցի կառուցվածքը և կառավարումը.
1.    ԱԽ  ցանցի բարձրագույն մարնինը Ընդհանուր ժողովն է, որը գումարվում է  երեք ամիսը  մեկ  անգամ:
2.    Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները վա
րում է Ցանցի համակարգող խորհուրդը (այսունետև ՀԽ):
3.    Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել ՀԽ-ի որոշմամբ կամ ցանցի անդամ ԱԽ-ների ընդհանուր թվի 1/3-ի նախաձեռնությամբ:
4.    ԱԽ-ների ցանցի յուրաքանչյուր անդամ ԱԽ  ունի մեկ ձայնի իրավունք:

17.    ԱԽ ցանցի Ընդհանուր ժողովը.
1.    Իրավասու է ցանցի անդամ ԱԽ-ների պատվիրակների պարզ մեծամասնության մասնակցության դեպքում:
2.    Ընդունում է ԱԽ-երի գործընկերության համաձայնագիրը, ռազմավարությունը, նրանցում կատարում փոփոխություններ ու լրացումներ:
3.     Վերակազմակերպում կամ լուծարում է ԱԽ-ների ցանցը:
4.    Ձևավորում է մշտական աշխատանքային խմբերը:
5.     Լսում և հաստատում է ՀԽ-ի հաշվետվությունը:
6.     Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր
ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
7.    ԱԽ-ների ընդհանուր Ժողովին կարող է մասնակցել անդամ ԱԽ-ի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` քարտուղարը:
8.    Ցանցի ընդհանուր ժողով կազմակերպվում է եռամսյակը մեկ անգամ

18.        Համակարգող խորհուրդը.
1.    Կազմված է աշխատանքային խմբերի պատասխանատուներից/համահամակարգողներ/  և Ցանցի քարտուղարից:
2.    Համակարգող խորհուրդը  գործունեությունը կազմակերպում  է նիստերի միջոցով:
3.    Մշակում, հաստատում և իրականացնում է ԱԽ-ների ցանցի գործողությունների տարեկան պլանը` ելնելով խմբերի աշխատանքային պլաններից:
4.    Որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում համակարգողի ձայնը որոշիչ է:
5.    Լիազորում է ԱԽ ցանցի անունից հանդես գալը:
6.    Համակարգող խորհրդի հանդիպում կազմակերպվում է ամիսը մեկ անգամ/ անմիջական կամ առցանց եղանակով/:

19.     ԱԽ ցանցի քարտուղարը.
1.    Ընտրվում է ԸԺ-ի կողմից 6 ամիս ժամկետով, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
2.    Թեկնածուները առաջադրվում են համակարգող խորհրդի կազմից:
3.    ԱԽ ցանցի քարտուղարը կարող է անընդմեջ ընտրվել առավելագույնը երկու անգամ:
4.    Համակարգում է ՀԽ-ի աշխատանքները:
5.    Ապահովում է Ցանցի  բնականոն գործունեությունը:
6.    Կազմակերպում և վարում է Ցանցի նիստերը:
7.    Կազմում է հաշվետվություններ Ցանցի աշխատանքների վերաբերյալ:
8.    Վարում է Ցանցին  անդամակցելու կամ դուրս գալու գրանցամատյանը:
9.    Հանդես է գալիս Ցանցի անունից:

20.     ԱԽ ցանցի աշխատանքային խմբերը.

1.    Մշտական աշխատանքային խմբերը ձևավորվում են ցանցի  գործունեության հիմանական ուղղություններին համապատասխան:
2. Ցանցի մշատական աշխատանքային խմբերն են՝ ՙՆախաձեռնություններ և քարոզարշավներ՚, ՙԻրավունքների և շահեր պաշտպանություն՚, ՙՄեդիա և հաղորդակցում՚, ՙԱրտաքին կապեր և համագործակցություն՚:
3.    Ժամանակավոր աշխատանքային խմբերը ձևավորվում են ըստ անհրաժեշտության:
4.    Աշխատանքային խմբերը ձևավորվում են Ցանցի անդամ ԱԽ-երի ներկայացուցիչներից` համաձայն վերջիններիս սեփական նախաձեռնության և նախասիրության:
5.    Աշխատանքային խմբերի  աշխատանքները կազմակերպում ենհամահամակարգողները,  որոնք  ընտրվում են աշխատանքային խմբի անդամների կողմից` մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ/ մեկ համահամակարգող` Գորիսի և սիսիանի տարածաշրջաններից, մեկը` Կապանի տարածաշրջանից:
6.    Ցանցի անդամ ԱԽ-ն  կարող է ներգրավվել մեկից ավել աշխատանքային խմբերում:
7.    Մշտական աշխատանքային խմբերի նիստերը գումարվում են առնվազը ամիսը մեկ պարբերականությամբ/ անմիջական կամ առցանց տարբերակով/:

21.    ԱԽ ցանցի  անդամների իրավունքներն ու պարտականությունները.
                            Իրավունքները.
·         Ներգրավվել ցանցի գործունեության մեջ
·         Ընտրել և ընտրվել Ցանցի  աշխատանքային խմբերում, ՀԽ-ում, Ցանցի քարտուղար
·         Մասնակցել  աշխատանքային խմբերի աշխատանքներին
·         Ստանալ տեղեկատվություն Ցանցի գործունեության մասին
·          Ներկայացնել առաջարկություններ ցանցի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ
         Պարտականությունները.
·         Պահպանել սույն կանոնակարգի դրույթները
·          Կամավոր և ակտիվ մասնակցել ԱԽ-երի ցանցի գործունեությանը, ներկայացնել համապատասխան առաջարկներ ՀԽ-ին և աշխատանքային խմբերին
·         Նախատեսված լիազորությունների շրջանակներում աջակցել անդամ ԱԽ-երի գործունեությանը
·         Բարեխիղճ և ժամանակին կատարել ՀԽ-ի և Աշխատանքային խմբերի կողմից իր վրա  դրված առաջադրանքները.
·          Հաշվետու լինել ստանձնած պարտականությունների և աշխատանքների կատարման մասով
·          Մասնակցել այն քննարկումներին և հանդիպումներին, որոնք կկազմակերպեն ՀԽ-ն և աշխատանքային խմբերը



22.     ԱԽ  ցանցի աշխատանքային խմբերի համահամակարգողները և քարտուղարը.

Աշխատանքային խմբեր
Աշխատանքային խմբերի համահամակարգողներ
·      Նախաձեռնություններ և քարոզարշավներ
1.Թեհմինե Զաքարյան  - Հալիձորի մ/դ ԱԽ
2.     Զարուհի  Կոստանդյան - Գեղանուշի միջն. Դպրոց, ԱԽ նախագահ



·      Արտաքին կապեր և համագործակցություն/PR
1.  Աննա Խաչատրյան     -  Դարբասի մ/դ ԱԽ
2.  Փիրուզ Միրզոյան - Դավիթբեկի միջն.դպրոց, ԱԽ  անդամ

·      Մեդիա և հաղորդակցում
1.  Ջուլիետտա Բաղդասարյան – Քարահունջի մ/դ
2.   Անահիտ Մանասյան - Եղեգի միջն.դպրոց, ԱԽ նախագահ

·      Իրավունքների և շահեր պաշտպանություն
1.Աննա Ռուստամբեկյան – Շաքիի մ/դ ԱԽ
2. Հրաչ Արզումանյան - Կապանի թիվ 5 հիմն. Դպրոց, ԱԽ փոխնախագահ



1.    Սյունիքի ԱԽ ցանցի քարտուղար - Զաբել ԱռուստամյանԳորայքի մ/դ ԱԽ


23.  Տեղեկատվության տարածում

·         Ցանցի բոլոր անդամներին տեղեկատվություն և  նորություններ  կտրամադրվեն էլ. փոստերի, վեբ կայքի/բլոգի, ցանցի գործունեությունը լուսաբանող թերթի և այլ հրատարակությունների միջոցներով:
·         Ցանցի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն կտարածվի դպրոցներում և համայնքներում` բուկլետների, տեղեկատուների, վեբ կայքի/բլոգի, թերթի և  տեղական հեռուստատեսության միջոցով:

ԱԽ  ցանցի  աշխատանքներին աջակցում է «Գործընկերություն և ուսուցումե/ԳՈՒՄ ՀԿ-ն որպես խորհրդատվական  կազմակերպություն:

Նախաձեռնությունը իրականացվում է ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ի աջակցությամբ:

No comments:

Post a Comment