Monday, June 20, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց -- ,,Մեզ միավորում է ռուսաց լեզուն,,

<<Մեզ միավորում է ռուսաց լեզուն>>
Կապանի N13 հիմնական դպրոցի սաները հունիսի 2-ին մասնակցեցին «Россияне» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած <<Մեզ միավորում է ռուսաց լեզուն>> մանկական փառատոնին: Բացելով փառատոնը, հասարակական կազմակերպության ղեկավար Լյուդմիլա Աղախանյանը ներկայացրեց 2015-2016թթ ուսումնական տարվա աշխատանքները: Փառատոնին մասնակցում էին նաև ուսանողներ, Կապան քաղաքի դպրոցի սաներ: Հնչեցին ռուս հայտնի բանաստեղծների բանաստեղծություններ,երգեր, ներկայացվեց հեքիաթների բեմադրություններ, զվարճալի տեսարաններ դպրոցական կյանքից:

Կապանի N13 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աշխեն Բադալյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին մանկական տոնական վառ կատարման կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի ուսումնառության մեջ: Բոլոր մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Աշխեն Բադալյան


Saturday, June 18, 2016

Կապանի N 13 հիմնական դպրոց __ ,,Կենգուրու-2016,,

«Կենգուրու-2016»

Կապանի N 13 հիմնական դպրոցի «Կենգուրու-2016» մաթեմատիկական մրցույթի լավագույն արդյունքները ցուցաբերած աշակերտները. 
Անետ Թունյան- IV ա դասարան. Ուսուցիչ Հասմիկ Մելքոմյան 
Դավիթ Վարդանյան-V բ դասարան .Ուսուցիչ Սիլվա Աղավելյան
Նշենք, որ մասնակից աշակերտները արժանացան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների: Շնորհավորում ենք նաև բոլոր մասնակից դպրոցներին:
Կապանի N13 հիմնական դպրոցը շնորհավորում է մեր խելացի աշակերտներին փայլուն հաղթանակի և բացառիկ ձեռք բերման համար:
ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
 

Tuesday, May 31, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Հրաժեշտ մանկության մոլորակին,,

<<Հրաժեշտ մանկության մոլորակին>>
Կապանի N13 հիմնական դպրոցի IV ա և IV բ դասարաններում տեղի ունեցավ <<Հրաժեշտ մանկության մոլորակին>> խորագրով միջոցառում: Դասվարներ Հասմիկ Մելքոմյան, Լուսինե Սարգսյան
Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել է հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցելու արժևորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք կրթության դերը: Որպես տոն՝ այն ինքնին գեղեցիկ է, որպես ուսուցչի վաստակի և կոչումի գնահատում, իսկ մեզ համար ավանդույթ դարձած յուրահատուկ հանդիսություն է:
ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան






Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Վերջին դաս,,

<<Վերջին դաս>>
Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի /դասղեկ Աստղիկ Համբարձումյան/ <<Վերջին դասը>> յուրօրինակ խորհուրդուներ և այն տարբեր վեց նախորդներից: Այս դասը հիշատակի ու հայրենասիրության դասէր, որը կազմակերպվեց Պատանի երկրապահ ակումբում: 
Այստեղ էլ շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ քաջ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր
նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտներն իհարկե ուրախ էին ու հուզված, որ ավարտում են դպրոցական կյանքի առաջին փուլը: Չէ՞ որ առջևում՝ դեպի ավագ դպրոց տանող, հետաքրքիր իրադարձություններով ու փորձություններով լի նոր շրջանն է, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս տարիների ընթացքում արդեն հարազատ ու սիրելի դարձած դպրոցին ու ուսուցիչներին: Կրթօջախում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով լցված դպրոցականները երախտիքի ու հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու և այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար: 
Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանն աշակերտներին հորդորեց երբեք չկորցնել կապը միմյանց և հարազատ կրթօջախի հետ, մաղթեց նորանոր նվաճումներ, հաջողություններ, վերելքի բազում ուղիներ, իսկ ամենագլխավորը՝ որպեսզի յուրանքանչյուրը, անկախ ընտրած մասնագիտությունից, դառնա հայրենիքին արժանի ու նվիրյալ քաղաքացի:

ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան