Monday, June 20, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց -- ,,Մեզ միավորում է ռուսաց լեզուն,,

<<Մեզ միավորում է ռուսաց լեզուն>>
Կապանի N13 հիմնական դպրոցի սաները հունիսի 2-ին մասնակցեցին «Россияне» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած <<Մեզ միավորում է ռուսաց լեզուն>> մանկական փառատոնին: Բացելով փառատոնը, հասարակական կազմակերպության ղեկավար Լյուդմիլա Աղախանյանը ներկայացրեց 2015-2016թթ ուսումնական տարվա աշխատանքները: Փառատոնին մասնակցում էին նաև ուսանողներ, Կապան քաղաքի դպրոցի սաներ: Հնչեցին ռուս հայտնի բանաստեղծների բանաստեղծություններ,երգեր, ներկայացվեց հեքիաթների բեմադրություններ, զվարճալի տեսարաններ դպրոցական կյանքից:

Կապանի N13 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աշխեն Բադալյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին մանկական տոնական վառ կատարման կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի ուսումնառության մեջ: Բոլոր մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Աշխեն Բադալյան







No comments:

Post a Comment