Tuesday, May 31, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Վերջին դաս,,

<<Վերջին դաս>>
Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի /դասղեկ Աստղիկ Համբարձումյան/ <<Վերջին դասը>> յուրօրինակ խորհուրդուներ և այն տարբեր վեց նախորդներից: Այս դասը հիշատակի ու հայրենասիրության դասէր, որը կազմակերպվեց Պատանի երկրապահ ակումբում: 
Այստեղ էլ շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ քաջ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր
նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտներն իհարկե ուրախ էին ու հուզված, որ ավարտում են դպրոցական կյանքի առաջին փուլը: Չէ՞ որ առջևում՝ դեպի ավագ դպրոց տանող, հետաքրքիր իրադարձություններով ու փորձություններով լի նոր շրջանն է, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս տարիների ընթացքում արդեն հարազատ ու սիրելի դարձած դպրոցին ու ուսուցիչներին: Կրթօջախում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով լցված դպրոցականները երախտիքի ու հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու և այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար: 
Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանն աշակերտներին հորդորեց երբեք չկորցնել կապը միմյանց և հարազատ կրթօջախի հետ, մաղթեց նորանոր նվաճումներ, հաջողություններ, վերելքի բազում ուղիներ, իսկ ամենագլխավորը՝ որպեսզի յուրանքանչյուրը, անկախ ընտրած մասնագիտությունից, դառնա հայրենիքին արժանի ու նվիրյալ քաղաքացի:

ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան







No comments:

Post a Comment