Friday, February 22, 2013

«Հասարակայնության հետ կապեր, իրականացման գործիքները: Սոցիալական մեդիա. բլոգներ, ինֆորմացիայի փոխանակման սոցիալական կայքեր» թեմայով երկօրյա դասընթաց



Ս/թ. փետրվարի 21-ին և 22-ին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվել է «Հասարակայնության հետ կապեր, իրականացման գործիքները: Սոցիալական մեդիա. բլոգներ, ինֆորմացիայի փոխանակման սոցիալական կայքեր» թեմայով երկօրյա դասընթաց Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի թիրախ դպրոցների Աշակերտական խորհուրդներից/ ԱԽ-ներից ձևավորված ԱԽ ցանցի «Արտաքին կապեր և համագործակցություն /PR» և «Մեդիա և հաղորդակցություն» հանձնախմբերի անդամների համար:

Դասընթացի նպատակը ԱԽ ցանցի կարողությունների զարգացումն էր հասարակայնության հետ կապերի և մեդիա գործիքների պատրաստման ոլորտներում: Դասընթացը իրականացվել է Սիսիանում՝ Սիսիանի թիվ 2-րդ դպրոցում: Դասընթացը վարել են ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ Աննա Դանիելյանն ու Շահանե Բակունցը:
Դասընթացը իրականացվել է երկու տարբեր խմբերով/PR և մեդիա/, տարբեր լսարաններում:
Արտաքին կապերի կամ PR խմբի հետ աշխատել է Աննա Դանիելյանը, իսկ մեդիա խմբի հետ՝ Շահանե Բակունցը:
PR խումբը դասընթացի առաջին օրը ծանոթացել է հասարակայնության հետ կապերի/ PR հիմնական գործիքներին և գործնական աշխատանքի արդյունքում պատրաստել ԱԽ ցանցի թերթի նմուշ օրինակ:
Երկրորդ օրվա ընթացքում PR խումբը պատրաստել է ԱԽ ցանցի տեղեկատու թերթիկն ու բուկլետի մակետը: 
Մեդիա խումբը դասընթացի առաջին օրը աշխատել է էլեկտրոնային փոստերի բացման, սոցիալական կայքերի ուսումնասիրության, ինչպես նաև բլոգների ստեղծման ուղղությամբ:
Դասընթացի երկորդ օրն ամբողջությամբ տրամադրվել է ԱԽ ցանցի բլոգի ստեղծմանը: Դասընթացի երկրորդ օրը խմբերը միասին որոշել են ԱԽ ցանցի բլոգի գույնը, ընդհանուր ձևաչափը, ինպչես նաև քննարկել ցանցի լոգոյի մի քանի տարբերակներ:

Երկօրյա դասընթացի արդյունքում պատսարտվել է՝
ԱԽ ցանցի թերթ,
տեղակատվական թերթիկ,
բուկլետի մակետ,
բլոգի նախնական տարբերակը:

No comments:

Post a Comment