Saturday, April 27, 2013

Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումները Շինուհայրում,Գորայքում և Քարահունջում


Գարուն՛ էր… Չեկած ամառ,
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց կրակի պես..
Գարունա՜…, ձունա արել:
                           Պ. Սևակ


1915թվականը Հայոց պատմության ամենամռայլ էջերից է:Շուրջ հինգ հազար տարի շարունակ հայաբնակպահպանված տարածքները լիովին հայազրկվեցին:Հայ ազգի ճակատագիրը դարձել էր օրհասական:Երիտթուրքերը իրականացրեցին ծրագրված ցեղասպանությունը:Փուլ առ փուլ թուրքական կառավարությունը իրականացնում էր հայերի զանգվածային կոտորածները:Կոտորեցին շուրջ 1.5 մլն. հայերի՝ այդ թվում 800հազար մտավորականների:Եվ այսօր մեր՝ հայերիս պարտքն է մեր հարգանքի տուրքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին:Մեծ Եղեռն կամ Ցեղասպանություն,ահա ինչպես են այսօր հիշատակվում 1915 թվականի կոտորածները:Ապրիլի 24-ը նշվում է,որպես Հայերի Ցեղասպանության հիշատակի օր և յուրաքանչյուր հայ,աշխարհի, որ մասում էլ բնակվելիս լինի այդ օրը իր հարգանքի տորքն է մատուցում զոհերի հիշատակին:Մենք Սյունեցիներս նույնպես հիշում ենք այդ օրը և վշտակցում ողջ հայությանը:Սյունիքի մարզի Շինուհայր,Գորայք և Քարահունջ համայնքներում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ:

Գորայք համայնքում ԱԽ-ն միջոցառումներ կազմակերպեց նվիրված Եղեռնի զոհերին:Հիշվեցին  զոհ գնացած բոլոր մտավորականները ,ընթերցեցին հուշեր,արտասանվեց Պ.Սևակի <<Ղողանջ Եղեռնական>>հատվածը,ցուցադրվեցին ֆիլմեր և երգվեցին երգեր՝ նվիրված հայ զավակների Ցեղասպանությանը:Ապրիլի 24-ի երեկոյան համայնքում կազմաերպվեց երթ,համայնքաբնակները ջահերով,մոմերով և բարձր պահած հայի դրոշով իրենց պարտքը կատարեցին այցելելով համայնքում գտնվող հուշարձանին:
Շինուհայրի ուսումնական հաստատությունում արդեն մի քանի տարի է եղեռնի օրվան նվիրվում են շաբաթ, որի ընթացքում կազմակերպում են պատմության բաց դասեր, գրում են շարադրություններ, պատրաստում են պաստառներ և շաբաթն ամփոփված է գիտաժողովով, որտեղ ելույթ են ունենում նաև երեխաները: Իսկ 24-ին կազմակերպվում է երթ: Երթին մասնակցում են աշակերտներ` ըստ դասարանների, ուսուցիչներ, ԾԽ-ի և ԱԽ-ի անդամներ, համայնքաբնակներ: Նրանք ծաղիկներ են դնում և մոմ են վառում հուշարձանում:
Ապրիլի 23-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ամյակին: Բեմադրվել էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, վերջինս սպանել էր հայերին բնաջնջելու գործում ամենամեծ մեղավորին՝ Թալեաթ փաշային:
Իսկ ահա երեկոյան ԱԽ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երթ ՝ դպրոցից մինչև Սրբ. Հռիփսիմե եկեղեցի, որին մասնակցում էր ամբողջ գյուղը: Երթի ընթացքում երգվեցին հայրենասիրական երգեր,եկեղեցում անմեղ զոհերի համար աղոթք կատարվեց, իսկ ամենավերջում վառվեց Թուրքիայի դրոշը:

2 comments: