Wednesday, April 24, 2013

ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապրիլի 23-ին Քարահունջի  միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ամյակին: Բեմադրվել  էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, վերջինս սպանել էր հայերին բնաջնջելու գործում ամենամեծ մեղավորին՝ Թալեաթ փաշային:
Իսկ ահա  երեկոյան  ԱԽ-ի  նախաձեռնությամբ տեղի  ունեցավ երթ ՝ դպրոցից մինչև Սրբ. Հռիփսիմե  եկեղեցի, որին  մասնակցում  էր ամբողջ գյուղը: Երթի ընթացքում երգվեցին  հայրենասիրական  երգեր,եկեղեցում  անմեղ  զոհերի  համար աղոթք  կատարվեց, իսկ ամենավերջում վառվեց Թուրքիայի  դրոշը:




No comments:

Post a Comment