Քարահունջի միջնակարգ դպրոցի ԱԽ-ը իր ստեղծման պահից սկսած մեծ հաջողություններ է ունեցել ,բայց ես դրանցից առավել կարևորն եմ համարում ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ բլոգի ստեղծումը,որը Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության, նախաձեռնությունների, ինչպես նաև տեղական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին է:Այնտեղ իրենց տեղն են գտնում այն բոլոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերվում են համայնքին, դպրոցին և իհարկե ԱԽ-ին:
Դեկտեմբերի 25-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱՄԱՆՈՐՅԱ միջոցառում:1-4-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին բեմականացումներ,որոնք մեծ հաճույք պատճառեցին հանդիսատեսին:Իրենց ներկայությամբ միջոցառումը զարդարում էին ՁՄԵՌ ՊԱՊՆ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ; ԱԽ-Ի նախագահը բոլորին մաղթեց ուրախ ու բարեբեր Նոր տարի,իսկ դպրոցի տնօրինությունը և WORLD VISION ARMENIA բարեգործական ընկերությունը երեխաներին նվերներ բաժանեցին:
ՈՒզում եմ ներկայացնել մի համեստ,գեղեցիկ ու հագեցած միջոցառման մասին,որը տեղի ունեցավ Քարահունջ համայնքում: Նախաձեռնությունը Աշակերտական Խորհրդինն էր,իսկ հովանավորությունը << ՎՎ Սիսիանի Տարածքային Զարգացման>> ծրագրի,Քարահունջի միջնակարգ դպրոցի տնօրինության,մանկավարժական և ծնողական խորհուրդների,ինչպես նաև Քարահունջի համայնքապետարանինը:Միջոցառումը իր մեջ պարունակում էր տունայցեր ՝ճրագալույց տարածելով բոլոր ընտանիքներում, որը բերվել էր Գորիսի սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց,զատկական ուտեստների պատրաստում և մատուցում,հին հայկական ազգային խաղերի կազմակերպում:Ներկայացվեց << Հիսուսի հարությունը >> բեմականացումը:Կարևոր և գեղեցիկ սովորություն է ձու ներկելը,իսկ ավանդությունից եկած ձվակռիվը՝ ուրախություն:Եվ այս ամենը սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում ,և այս ամենը շարականների ներքո, այս ամենը զատկական կատակերգերի ուղեկցությամբ:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ին ԱԽ-ի նախաձեռնությամբ Քարահունջի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր շախմատային մրցույթ : Մասնակցում էին 14 հոգի: ՄԻ քանի փուլերից բաղկացած մրցույթին հաղթողի ճանաչվեցին երեք աշակերտ,
ովքեր ստացան մրցանակներ:
No comments:
Post a Comment