Thursday, April 25, 2013

Զատիկը Շինուհայրում





“Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի”
Ահա այս խոսքերով և յուրաքանչյուրի շուրթերից ”Հայր մեր” – ը լսելով սկսեցինք Զատկին նվիրված միջոցառումը: Այն մարտի 31-ին էր և Վորլդ Վիժնի համատեղ օգնությամբ Շինուհայրի միջն. Դպրոցի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ համայնքաբնակների համար: Աշակերտները նախօրոք “Տաթև” - ի վանքից սուրբ օրհնությամբ բերել էին վառվող մոմեր և բաժանել համայնքի բնակիչներին: Միջոցառման վերջում բոլորին բաժանվեց կարմիր ներկված ձվերն ու փլավը: Միջոցառման վերջում ԾԽ-ի և ԱԽ-ի անդամները փոքրիկ մրցույթ-միջոցառում էին կազմակերպել: Նրանք Զատկի սեղանին էին դրել կարմիր գինին, ներկած ձվերը, փլավը, ձուկը, բանջարով հացը և իհարկե ավանդական գաթան:


Թող Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի:

ԾԽ-ի նախագահ Տաթև Դաղունց




ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

No comments:

Post a Comment