2012թ.ՎՎ-ի և ԳՈՒՄ-ի նախաձեռնությամբ հիմնադրվեց Այունիքի Ախ ցանցը,որի առաքելությունն է համագործակցել հանուն երեխաների բարեկեցիկ ժամանցի:
ԱԽ ցանցի առաջին նախաձեռնությունը եղավ այն,որ մայիսի 4-ին մեկնարկվեց <<Մաքուր համայնք,առողջ միջավայր>>ակցիան:
Ակցիայի նպատակն էր մաքրել շրջակա միջավայրը և ծառատունկ անել:Սիսիանի և Գորիսի 20 համայնքներում մայիսի 4-ին իրականացվեց ակցիան:
Գորայքում եռուզեռ էր տիրում:Շաբաթօրյակին մասնակցում էր ողջ համայնքը:
Աջակցում էին համայնքապետարանը,դպրոցը և իհարկե `Ախ-ն:Ժամը 13.00 ին սկսվեց համայնքի մաքրման աշխատանքները:Հնչում էչ ուրախ երաժշտություն և այդ ուրախ նոտաներին զուգահեռ մաքրվում էր ողջ համայնքի տարածքը:
Այնուհետև երեխաները ընդմիջում արեցին,կերան ԾԽ-ի պատրացտած քաղցրավենիքները ու կարկանդակները,որոնք այնքան համեղ էր:
Սկսվեց ծառատունկը:Թե մեծերը և թե թե փոքրերը ցանկանում էին մասնակցել այդ աշխատանքին:Մեկը փորում էր,մյուսը տնկում,իսկ երրորդը`ջրում:Դպրոցի տնօրեն Մ.Թադևոսյանը մեծ խնամքով էր տանում այդ աշխատանքը:Բոլորն էլ գոհ էին իրենց կատարած աշխատանքից`տարածքը մաքուր էր ու հաճելի,իսկ կարճ ժամանակահատվածում կդառնա կանաչ ու ծաղկառատ:
No comments:
Post a Comment