Քա~նի-քա~նի ջահել աղջիկ
Սերը սրտում,երգ շուրթին
Բանակ մեկնեց,
Սիրո անմար վառ կրակը
Սիրող սրտի մի անկյունում
Սփոփանքով լուռ անթեղեց...
Եվ արշավեց ահագնացող պատերազմի
Խոլ ու դաժան ճամպաներով,
Նուրբ ձեռքերում ամուր սեղմած
Հրացանը զինվորական:
Նրանց երթին,հաղթարշվին
Ձուլվեցին և դուստրերը
Իմ հայրենի Բազարչայի.
Գեղանուշը<<Հայ զինվորում>>
Դարձավ համեստ թղթակիցը,
Իսկ Արուսը<<Թամանյանոււմ>>
Դարձավ վաշտի նշանառու,
Մարգարիտը`գթության քույր,
Չինար Զարան`դիպուկահար,
Երկրորդ Արուսն արդեն գնդում
Հռչակվել էր հեռաչափորդ...
Հազարների հետ մոր հինգը
Մեկ սիրտ ու մեկ բռունց դարձած
Մայիսյան վառ հաղթանակը
Աշխարհ բերին...
Եվ տուն դարձան հաղթանակով,
Սեր,խնդություն,ծիծաղ բերին,
Հինգ տուն լցրին երգ-ծիծաղով
Եվ դարձան հինգ մայր խանդակաթ:
Թագվոր Փափազյան
No comments:
Post a Comment