
Մայիսի 4-ին Սիսիանի հ. 5 հիմնական դպրոցում անցկացվեց շաբաթօրյակ, ըստ ԱԽ ցանցի մշակած 1-ին նախաձեռնության հիման վրա, որի ընթացքում աշակերտները տնկեցին ծառեր և դպրոցի տարածքը որոշ չափով մաքրեցին: Երեխաները հաճույքով կատարեցին իրենց գործը և իրենց պատրաստակամությունը հայտնեցին նմանատիպ աշխատանքնեեր կատարելու համար: Տղաները նշեցին, որ ծառ տնկելը նրանց կոփում է և իսկական տղամարդ դարձնում, չէ որ հետագայում իրենք պետք է իրենց այգում տնկեն նմանատիպ ծառեր: Աղջիկներն էլ ասացին, որ հաճույքով կխնամեն ծաղիկներն ու ծառերը, որ դպրոցը լինի լավագույն կանաչապատ տարածք ունեցողը ամբողջ Սիսիանում:
No comments:
Post a Comment