Ճամբարի
հինգերորդ օրվա առավոտը սկսվեց նախավարժանքով, ճաշից հետո սեմինարին խմբերում քննարկումներ
եղան` ԱԽ ցանցի համագործակցային հնարավոր ուղիների մասին, այնուհետև ընդմիջումից
հետո մեզ հյուր էին եկել Քարահունջի ,Սառնակունքի, Շաքիի համայնքապետները ,Շաղաթ համայնքից
բիզնես ներկայացուցիչ և Սպանդարյանի երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգողը: Հանդիպումն
անցավ շատ հետաքրքիր , համայնքի ներկայացուցիչները պատասխանեցին ճամբարականների բոլոր հարցերին: Ճամբարի
հինգերորդ օրը տեղի ունեցավ ցուցահանդես -փառատոն, որտեղ ներկայացված էին նկարներ, ձեռքի աշխատանքներ:Երեկոյան տեղի ունեցավ փակման արարողություն, որին մասնակցում
էին բոլոր ճամբարականները: Նրանք ներկայացան երգի, պարի, ասմունքի և հումորային համարներով:
Միջոցառման վերջում կազամակերպիչներին և ջոկատավարներին
հանձնվեցին մրցանակներ, որից հատուկ ճամբարականների համար կազմակերպվեց խնջույք:Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին մեզ
բոլորիս ամոռանալի հինգ օր նվիրելու համար:
No comments:
Post a Comment