Saturday, October 19, 2013

Աշունն իմ աչքերով նկարների մրցույթ Եղեգի միջնակարգ դպրոցում

Աշունն իմ աչքերով

Ս/թ հոկտեմբերի 19 Եղեգի միջնակարգ դպրոցի Գեղեագիտական ակումբի կողմից կազմակերպվեց մրցույթ <<Աշունն իմ աչքերով>>խորագրով:Մրցույթին մասնակցեցին մի շարք երեխաներ,ովքեր ոգևորված սպասում էին մրցույթների արդյունքներին:Երեխաների մեծ աջակցություն ցույց տվեց Նունե Ստեփանյանը:
Մրցույթի անցկացման համար ստեղծվեց ընտրական հանձնախումբ՝Անուշ Պողոսյան,Սոսե Մարտիրոսյան,Արշալույս Մնացականյան , ովքեր ընտրեցին լավագույն նկարները:Մրցույթին մասնակցեցին նաև տարրական դպրոցի աշակերտները: Լավագույնները արժանացան պատվոգրերի:Առաջին տեղ գրավեց ՝Անահիտ Մանասյանը,երկրոդ տեղ՝ Գոհար Սահակյանը,երրորդ տեղ՝Մարիա Մարկոսյանը:Իսկ տարրական դպրոցում՝Գոռ Ստեփանյանը:





No comments:

Post a Comment