Friday, October 18, 2013

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը Քարահունջ համայնքում



Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Այս տարի ևս Քարահունջի միջնակարգ դպրի ԱԽ-ն Ծխախոտի դեմ պայքարի ազգայինօրվան նվիրված կինոդիտում կազմակերպեց, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Ֆիլմից հետո ծավալվեց լայն քննարկում, ուսուցիչները կոչ արեցին երբեք չծխել ու չվնասել օրգանիզմը:

No comments:

Post a Comment