Wednesday, December 11, 2013

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։
1948 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ը նշվում է Մարդու իրավունքների օրը:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Այսօր բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում` Հայաստանում ստեղծվելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության կարևորագույն նպատակներից մեկը:

No comments:

Post a Comment