Ս/թ դեկտեմբերի 26 Եղեգի միջնակարգ դպրոցում նախատեսվում է իրականացնել Նոր տարվա և Սուրբ Ծննդին նվիրված համայնքային մակարդակով ծրագիր:Ծրագիրը իրականացնում են ԱԽ ցանցի մեջ ընդգրկաված բոլոր դպրոցները:ԱԽ ցանցի ծրագրին մասնակցում է նաև այս դպրոցը:
Ծրագրի իրականացման համար դպրոցում ստեղծվեց նախաձեռնող խումբ,իսկ հետո իրականացվեց աշխատանքի բաժանում:Աշխատանքի բաժանման ժամանակ հրավիրատոմսերի պատրաստման պատասխանատվությունը ստանձնես <<Հմուտ ձեռքեր>>ակումբը:ԱԽ-ի և ուսուցչուհիներ Անուշ Պողոսյանի և Հռիփսիմե Հայրապետյանի աջակցությամբ փոքրիկները իրենց ձեռքով պատրաստեցին հրավիրատոմսեր,իրենց լուման դնելով ծրագրին:Հրավիրատոմսերը կբաժանվեն համայնքի բնակիչներին դպրոցի միջոցառմանը մասնակցելու համար:Եվ վերջում ցանկացողներին հրավիրում ենք մեր միջոցառմանը մասնակցելու ամսի 26-ին ժամը 12:00-ին:Սիրով կսպասենք:
No comments:
Post a Comment