Friday, December 27, 2013

ԱՄԱՆՈՐԸ Եղեգի միջնակարգ դպրոցում


2013թ. դեկտեմբերի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ ամանորյա միջոցառում:Միջոցառման իրականացնողները աշակերտական և ծնողական խորհուրդներն էին:Միջոցառումն իրականացավ համայնքային մակարդակով:Տոնական հանդեսն սկսվեց հաղորդավարների ջերմ ողջույնի խոսքով :Նրանք բոլորին մաղթեցին ,որ այս միասնությունն ու ակտիվությունը պահպանվի ամբողջ տարվա ընթացքում :



Հաղորդավարները ողջույնի խոսքով սկսում են միջոցառումը



Այնուհետև տարբեր դասարանների աշակերտները ներկայացրեցին իրենց ելույթները:5-րդ դասարանցիները իրենց ծաղրածուի մուտքով ազդարարեցին Նոր տարվա սկիզբը, այնուհետև արտասանեցին մի շարք բանաստեղծություններ և երգեցին ամնորյա երգեր:Բեմահարթակը տրամադրվեց 6- 7-րդ դասարանցիներին:Նրանք նույնպես իրենց մաղթանքի խոսքերը հղեցին բոլորին:Այնուհետև ներս հրավիրվեցին 8-րդ դասարանի 3 տղաները,ովքեր իրենց հումորով և դերասանական տաղանդով փայլեցին բեմում՝ ներկայացնելով դպրոցի առօրյան և 3 ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:Բեմ հրավիրվեցին 10-րդ դասարանի աղջիկները ,ովքեր արտասանեցին,մաղթանքներ հղեցին և վերջում ներկայացրեցին 2014թվականի նորաձևությունը:Այնուհետև բեմը տրամադրվեց 12-րդ դասարանցիներին ,ովքեր վերջին անգամ էին Նոր տարին նշում իրենց հարազատ դպրոցում:Նրանք երգեցին և ներկայացրեցին 2014թվականի աստղագուշակը:


Միջոցառման ընթացքում խաղացինք մի շարք խաղեր:Դրանք հետաքրքիր էին և զվարճալի :


Եվ ահա ներս եկան տարրական դպրոցի փոքրերը:Հաղորդավարները նրանց մուտքն ազդարարում էին հետաքրքիր հումոորային խոսքերով:Ամենալավագույն ելույթը Գոռ Ստեփանյանի և Նարեկ Ավանեսյանի ելույթն էր : Գոռ Ստեփանյանին ներկայացրեցին որպես <<Միս գեղեցկության >> հաղթող, և Նարեկ Ավանսյանի հետ պարեց տանգո:Դպրոցի տնօրենը փոքրիկների նվիրեց ազգային վիճակախաղի տոմսեր: Իրենց ելույթներով հատկապես աչքի ընկան 2-4-րդ դասարանի աշակերտները:
Ամանորյա ղողանջների ներքո տոնական դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր հանդիսականներին մաղթեցին սեր,առողջություն,խաղաղություն,համբերություն և ամենայն բարիք:Այնուհետև ցուցադրվեց ֆիլմ ԱԽ-ի, ԾԽ-ի սեպտեմբերից դեկտեմբեր իրականացրած միաջոցառումնների մասին և ամփոփեցին <<Ձմեռն իմ համայնքում>> մրցույթի ,որի հաղթող ճանաչվեց՝ Էրիկ Սահակյանը:
Իրենց շնորհավորանքն ու մաղթանքը հղեցին դպրոցի տնօրեն՝Մերի Գանդալյանը , Համայնքնապետ՝Վյաչեսլավ Մարկոսյանը:Իսկ ԴԽ-ի և ԱԽ-ի նախագահները պատվոգրեր շնորհեցին դպրոցի գործունեությանը ակտիվ մասնակցողներին:
1-4-րդ դասարանցիները ստացան նվերներ ՀՀ Սյունիքի մարզպետ ՝ Վահե Հակոբյանի կողմից:Իսկ <<Վորլդ Վիժն >> Կապանի ՏԶԾ-ի կողմից դպրոցը ստացավ թափամեղմիչ (буфер) ,և իսկ աշակերտներին նվիրեցին հագուստներ :
Դահլիճում տիրում էր տոնական տրամադրությունը . իշխում էր երգն ու պարը ,սերն ու
խնդությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ







5-րդ դասարանի մուտքը ծաղրածուով


5-րդ դասրանի աշակերտներ






6-7-րդ դասարանի աշակերտներ



Ամեն սեղանից 3 մաղթանքներ էին հղվում մյուսներին














8-9-րդ դասարանի տղաները








9-րդ դասարանի աղջիկները


Միջոցառման հաղորդավարները


Աթոռի տակ թիթեռներ գտնողները պետք է տանգո պարեին ահա և նրանք




12-րդ դասարանցիները





Տարրական դպրոցի ուսուցչուհինները հաղորդավարի կերպարում



Տարրական դպրոց







Գայուշ Ստեփանյանի (Գոռ Ստեփանյանի ) մուտքը



Գայուշ Ստեփանյանի (Գոռ Ստեփանյանի ) և Նարեկ Ավանեսյանի պարը











Ձմեռ Պապի և Ձյունանուշիկի այցը

















ՀՀ Սյունիքի մարզպետ՝ Վահե Հակոբյանի նվերների բաժանումը



Պարում են բոլորը







<<Հիսուսի Ծնունդը>> բեմականացում դպրոցի  Թատերական ակումբի կողմից

















<<Վիճակ>>խաղի ժամանակ Գառնիկ Սահակյանը պետք է 
տանգո պարեր Հռիփսիմե Հայրապետյանի հետ

<<Վիճակ >>խաղի ժամանակ





No comments:

Post a Comment