Saturday, December 21, 2013

Մաթեմատիկայի աշխարհում մրցույթ Եղեգի միջն. դպրոցում

Դեկտեմբերի 3-ին Եղեգի միջնակարգ դպրոցում անցկացվեց 

<< Մաթեմատիկայի աշխարհում>> միջոցառումը:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 5-ից 10-րդ դասարանցիները:Միջոցառումը կազմակերպել էր՝ դպրոցի մաթեմատիկային ուսուցչուհի Մարիաննա Խաչատրյանը:
Միջոցառման 1-ին մասում նրանք ներկայացրին <<Մաթեմատիկա>> գիտությունը,ինչպես նաև 2 խոշոր մաթեմատիկոսների՝ Պյութագորասի և Արքիմեդի կենսագրությունները,որոնց անուններն էլ կրում էին ձևավորված թիմերը:Վերջիններս միջոցառման 2-րդ մասում անցկացրին խաղ-մրցույթ 2 փուլից;Իսկ մրցույթի 2-րդ փուլի ընթացքը,երբ թիմերը խորասուզված էին խաչբառի լուծման մեջ,ուսուցչուհին ներկայացրեց << Մենք տիեզերքի մի մասնիկն ենք...>> խորագրով փոքր զեկույց կապված Հայոց այբուբենի հետ:<<Հայոց այբուբենը ոչ սոսկ տառերի հավաքածու,այլ աստվածային ուղերձ է համայն մարդկությանը՝ անմիջականորեն մաթեմատիկորեն հիմնավորված>>:Այն ներկայացվեց որպես տիեզերագիր,որում առկա է ծածկագրված գերագիտությունների համակարգ:


Մրցույթն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում,թիմերը կարողացան խաղ-մրցույթի միջոցով ներկայացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից,ինչպես նաև տրամաբանական հնարավորությունները:Արդյունքում հաղթեց << Արքիմեդ>> թիմը և 2 թիմերն էլ արժանացան պատվոգրերի տնօրինության կողմից;

















No comments:

Post a Comment