Friday, January 10, 2014

Ամանորը և Սուրբ Ծնունդը Գորայքում

Ավարտին էր մոտենում 2013թ-ը հետևում թողնելով բոլոր անհաջողությունները , որոնք
ունեցել է մեր համայնքը: Անցնող տարում եղել են թե′ հաջողություններ, թե′ ձախողումներ, ունեցել ենք և′ ձեռքբերումներ, և′ կորուստներ: Սակայն այդ ամեննը չի խանգարում մեզ նախապատարստվելու և ավելի մեծ սպասելիքներով դիմավորելու 2014 թ-ը:
Դեկտեմբերի 15-ից մեկնարկվեց Սյունիքի ԱԽ ցանցի կողմից նախաձեռնած և արդեն ավանդույթ դարձած <<Ամանորը և Սուրբ Ծնունդը իմ համայնքում>> միջոցառումների շարքը: Ինչպես նշվեց ավանդույթ է դարձել շատ տոներ նշել ողջ համայնքով և այդ տոներից մեկն էլ Ամանորն է: Պլանավորվեցին կատարվելիք աշխատանքները և թե ինչ է անհրաժեշտ այդ աշխատանքները իրականացնելու համար: Մեր համայնքներում իրականացվեց մի շարք միջոցառումներ: Առաջին անակնկալը մատուցվեց մանկապարտեզի և դպրոցի կրտսեր դասարանի երեխաներին ՝ դեկտեմբերի 19-ին նրանց հյուր եկան հեքիաթների հերոսները /տիկնիկային թատրոն էր հրավիրված համայնք/:Այնուհետև դեկտեմբերի 26-ին և 27-ին մանակապարտեզի սաները և աշակերտները հանդես եկան իրենց ամանորյա ուրախ միջոցառումներով: Միջոցառման վերջում բոլոր երեխաներին Ձյունանուշն ու Ձմեռ պապը բաժանեցին նվերներ , որոնք պատրաստված էին համայնքապետ Ա.Առուստամյանի և մարզպետ Վ.Հակոբյանի կողմից: Վորլդ Վիժնի կողմից ևս բոլոր երեխաներին նվերներ հանձնվեց:
Հաջորդ օրը դեկտեմբերի 28-ին ԱԽ-ն կազմակերպել էր բեմականացում <<Կարմիր գլխարկը>>նորացված տարբերակով: Դեկտեմբերի 29-ին աշակերտները զարդարեցին համայնքը և դրվեց համայնքային տոնածառը:
Այդ օրերին ուշադրությունից դուրս չմնաց համայնքի և ոչ մի բնակիչ , բոլորը ստացան ամանորյա նվերներ գյուղապետարանի կողմից պատրաստված ,իսկ արդեն երեկոյան Ձյունանուշն ու Ձմեռ պապը այցելեցին փոքրիկների , ովքեր անհամբերությամբ սպասում էին Ձմեռ պապի նվերներին : ՈՒշ երեկոյան համայնքաբնակները հավաքվեցին տոնածառի մոտ վայելելու հրավառությունը և շնորհավորեցին նոր ՝ 2014 թվականը :
Հունվարի 6-ին, ինչպես գիտենք , նշվում է Սբ. Ծնունդը, և հենց այդ օրը ԱԽ-ի անդամները մասնակցեցին Սիսիան քաղաքի Սբ, Հովհաննես եկեղեցում կատարվող պատարագին: Ամանորյա տոների ավարտը կնշվի հունվարի 13-ին,իսկ մինչ այդ դեռ կան միջոցառումներ:





Գորայք համայնքը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում է , որ այս տարի մեր բոլորի օջախներում թևածի սերն ու խաղաղությունը ,մենք բոլորս ունենանք արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 





























No comments:

Post a Comment