Ամանոր՝ (Նոր տարի, Նավասարդ), տոն, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։Ամանորով նշում են տարվա սկիզբը։
2013 թ. դեկտեմբեր 29-ին Գեղանուշի միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին: Դպրոցի աշակերտները շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին բոլորին: Միջոցառումը հագեցած էր երգերով ու պարերով: Միջոցառման ավարտից հետո բոլորը ստացան նվերներ մարզպետ Վ.հակոբյանի,ինչպես նաև ՎՎ Կապանի ՏԶԾ ի կողմից:
Գեղանուշի միջն. դպրոցի Աշակերտական Խորհուրդը(ԱԽ) սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում քաջ առողջություն, արևաշատություն ու բարեկեցություն: Թող Ձեր բոլոր անձնական և գործնական նախաձեռնությունները հաջողակ լինեն:
No comments:
Post a Comment