Tuesday, January 21, 2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մանկական խաղաղության միջազգային մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ամեն տարի և գլխավոր մրցանակը տրվում է այն բացառիկ երեխային, ում խիզախ կամ ուշագրավ գործողությունների արդյունքում փոփոխություններ են եղել երեխաների իրավունքների բարելավման գործում, որը օգնում է երեխաներին ամբողջ աշխարհում: Մրցանակի նպատակն է երեխաների համար հարթակ ապահովել արտահայտելու իրենց մտքերն ու անձնական ներգրավվածությունը երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Երեխաների իրավունքներ նշանակում է որ երեխաները պետք լինեն ճանաչված, պարգևատրվեն խրախուսվեն այն մեծ ջանքերի համար, որոնք արվել են բարելավելու իրենց, իրենց շրջապատի եւ նույնիսկ աշխարհի երեխաների վիճակը: Առաջին Մանկական Խաղաղության Մրցանակը տրվել է 2005թ-ին Միխայիլ Գորբաչովի կողմից Նկոսի Ջոնսընին հետմահու, իր աշխատանքի համար որով նա առավել արժանապատիվ գոյության միջոցներ էր առաջարկում Հարավային Աֆրիկայի ՄԻԱՎ-ով եւ ՁԻԱՀ-ով վարակված երեխաների համար:

Հաղթողը ստանում է “Nkosi” արձանիկ, որը հատուկ նախատեսված է յուրաքանչյուր տարվա արարողության համար, ֆինանսական աջակցություն է իր կրթության եւ համաշխարհային հարթակ ստեղծելու համար, որը կօգտագործվի ի շահ երեխաների իրավունքների իր գաղափարների իրագործմանը: Մանկական խաղաղության մրցանակը ներառում է 100.000 եվրո, որը կներդրվի ծրագրեր իրականացնելու հաղթող երեխայի նշած կամ բնակության տարածքում:


Երեխայի ընտրության չափորոշիչները`

• տղա կամ աղջիկ

• 12 - ից մինչեւ 18 տարեկան

• Այս երեխան պետք է ունենա իր և մյուս երեխաների երեխաների իրավունքների պաշտպանության համար պայքարելու հստակ պատմություն: Կարեւոր է, որ երեխան ունենա ակտիվ մոտեցում է այդ նպատակին հասնելու համար, որը կհանգեցնի կոնկրետ արդյունքի:

• Արտասահմանում ճանապարհորդել հնարավորություն/ մարդկանց հետ շփվելու ունակություն

• Ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող է առաջադրել երեխայի, իսկ փորձագիտական ​​հանձնաժողովը կվերանայի առաջադրումը:



Այս տարվա Խաղաղության Մրցանակի համար երեխայի առաջադրման վերջնաժամկետն է



1 մարտի 2014թ:

No comments:

Post a Comment