Հարգելի գործընկերներ,
Նախաձեռնությունը նպատակ ունի բացահայտել անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունները, նպաստել դրանց կանխարգելմանը և իրենց իրավունքների վերաբերյալ անչափահասների իրազեկության բարձրացմանը:
Նախաձեռնության շրջանակներում թիրախ 27 համայնքներում և 33 շահառու դպրոցներում Սյունիքի ԱԽ ցանցի անդամների կողմից իրականացվել են սոցոլոգիական հարցումներ՝ պարզելու երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերը, դրանք իրականացնողների և դրսևորման ձևերը:

Ս/թ. փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Գորիսում՝ Դիանա հյուրանոցային համալիրում/ ք. Գորիս, Արցախյան խճուղի 30/ տեղի է ունենալու մարզային ֆորում, որի նպատակն է ներկայացնել Գորիսի, Սիսիանի և Կապանի տարածաշրջանների թիրախ համայնքներում աշակերտների, ուսուցիների և ծնողների շրջանում իրականացված սոցոլոգիական հարցումների վերլուծության արդյունքները և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը և սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր աշխատակիցներին մասնակցելու մարզային ֆորումին:
Խորին հարգանքով՝
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն
Արտաշես Տոռոզյան

No comments:
Post a Comment