Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Տեառնընդառաջ և Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության տոնակատարություններ: Փետրվարի 14-ին դպրոցի բակում համախմբվել էին համայնքի բնակիչները,աշակերտներն ու ուսուցիչները:Սկզբում աշակերտները ներկայացրեցին Տեառնընդառաջի խորհուրդը և սովորույթները:Դրանից հետո վառվեց Տեառնընդառաջի խորհրդանիշ հանդիսացող կրակը:Կրակի շուրջ երգեցինք քրիստոնեական երգեր:
Այնուհետև բաժանվեցին ավանդական խնձորները՝վրան շարված կոպեկներ:Իսկ հետո զարդարվեց տոնական ծառը կանաչ ,կարմիր ժապավեններով (որոնք խորհրդանշեցին փեսայի կոսմանդը):Հաջորդ օրը նշեցիննք <<Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության >>տոնակատարությունը: Սկզբում ներկայացրեցինք տոնի խորհրդանիշը:Այնուհետև բաժանվեցին ծնողների կողմից պատրաստված աղի բլիթները:Տոնին հետաքրքրություն հաղորդելու համար դրել էինք արկղ, և ցանկացողները անանուն նամակներ էին գրել ,որոնք այնուհետև բաժանվեցին հասցեատերերին:Այնուհետև բոլորով խաղացին <<աղջիկ փախցնոցի>> և <<թաշկինակ>> Ավարտելով երկօրյա տոնակատարությունը կոչ աշակերտական խորհուրդը կոչ արեց բոլորին ,որպեսզի կարևորեն քրիստոնեական տոները և դրանց պահպանումը:
No comments:
Post a Comment