
2014-թվականի փետրվարի 21-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում տոն էր: Տոնվում էր հայոց գրերի գյուտի 1609-ը ամյակը: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Ղազարյանը: Մասնակցում էին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանցիները: Նրանց շրթունքներով հնչեցին մեր ոսկեղենիկ մայրենիին նվիրված ասույթներ, բանաստեղծություններ և խոսքեր:Աշակերտները դաշնամուրի նվագակցությամբ երգեցին մայրենի լեզուն գովերգող երգեր և պարեցին հայկական հեզաճկուն պարեր: Ցերեկույթը եզրափակվեց երդման արարողությամբ: Աշակերտները երդում տվեցին միշտ անաղարտ պահեն մայրենի լեզուն:
Միջոցառումն ունեցավ ուսումնադաստիարակչական նշանակություն աշակերտների համար.ևս մեկ անգամ կարևորվեց մայրենիի կենսական անհրաժեշտությունը: Այն մեզ համար դարձավ լուսավոր փարոս, որի լույսին ապավինած անցնում ենք դարերի փոթորիկների միջով:
No comments:
Post a Comment