Thursday, April 3, 2014

"Ծնողների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների կանխարգելման առաջարկություններ"թեմայի քննարկում Կապանի թիվ 4 դպրոցում

Մարտի 28-ին Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց քննարկում- բանավեճ <<Ծնողների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների կանխարգելման առաջարկություններ>>թեմայի շուրջ:Քննարկմանը հրավիրված էին ծնողները,դպրոցի ողջ աշակերտական և ուսուցչական կազմը:Մինչ քննարկման անցնելը՝ հասարակագիտության ուսուցչուհի Լ.Գալստյանը հակիրճ ներկայացրեց երեխաների և ծնողների իրավունքներն ու պարտականությունները :Այնուհետև առաջադրվեցին հարցեր՝ ուղղված ծնողներին,թե ինչ պատժամիջոցների են դիմում իրենց երեխաներին ճիշտ դաստիարակելու համար :

Թեժ քննարկում կազմակերպելու համար աշակերտները դերային խաղերով ներկայացրեցին իրավիճակներ՝<<Կամակոր աղջիկը>>,<<Ալկոհոլ օգտագործող հայրը>> ,որից հետո սկսվեց բուռն քննարկում:Քննարկումից հետո գրատախտակին ամրացվեց երեխաների խմբային աշխատանքի շնորհիվ կազմված պաստառը՝<<Ծնողների երջանկությունը երեխաներն են>>վերնագրով:

Քննարկման ավարտին մասնակիցներն որոշեցին դպրոցում տեղադրել <<Իմ ընկեր>> արկղը, որը հնարավորություն կտա պարզելու աշակերտներին հուզող հարցերը երեխաների իրավունքների վերաբերյալ,շրջապատում առկա բռնության դեպքերի մասին:





No comments:

Post a Comment