Tuesday, April 29, 2014

Ինքնակառավարման օր Կապանի թիվ 5 դպրոցում ապրիլի 26



Դպրոցական կենսագրության մեջ անմոռաց օր արձանագրվեց: Աշակերտական ինքնավա-
րությունը խրախուսվում է մեր դպրոցում:
Դպրոցի ԱԽ-ն համագործակցելով ՎՎ Կապանի ՏԶԾ-ի հետ այս ուստարում իրականացրել է մի շարք ծրագրեր և, ահա ապրիլի 26-ին, կյանքի կոչվեց հերթական ծրագիրը` <<Ինքնակառավարման օրը>>: Ուսուցիչները իրենք ընտրեցին իրենց փոխարինող ինքնավարներին տվյալ առարկայից բավարար գիտելիքներ, կազմակերպչական ու ստեղծագործական կարողություններ ունեցող աշակերտներից, իսկ տնօրինությունն ընտրվեց վիճակահանությամբ` ԱԽ նախագահների միջև:
Տեսնել էր պետք, թե ի՜նչ կարգապահություն էր և ի՜նչ անաղմուկ առօրյա:
Օրվա վերջում ինքնավար տնօրինությունը դպրոցի նիստերի դահլիճում կազմակերպեց հանդիսություն, ամփոփեց օրը և վերջին ամսում դպրոցի ուսումնական և արտաուսումնական ձեռքբերումները մարզային ու հանրապետական մակարդակում:
Պատվոգրերի, գավաթների, շնորհների հանձնման պատիվը տրվեց դպրոցի գործող տնօրեն` Ս. Հարությունյանին:

Կապանի N 5 հիմնական դպրոցի
ԱԽ քարտուղար, ԱԽ ցանցի
համահամակարգող` Հրաչ Արզումանյան














No comments:

Post a Comment