Friday, April 25, 2014

«Սուրբ Զատիկը իմ համայնքում» Վերին Խոտանանի դպրոց

«Սուրբ Զատիկը իմ համայնքում»  Վերին Խոտանանի դպրոց
Ապրիլի 20-ին Վերին Խոտանանի դպրոցի ԱԽ-ը նախաձեռնել և կազմակերպել է Սուրբ Հարության տոնի նվիրված միջոցառումներ: Դպրոցում կազմակերպվել էր Զատկական պաստառների և նկարների մրցույթ-ցուցահանդես, երեխաները կազմակերպեցին ձվակռիվ, մրցույթների հաղթողները ստացան փոքր հուշանվերներ: Դպրոցում կազմակերպվեց բաց դաս, որի ընթացքում պատմության ուսուցիչը երեխաներին ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը և Սուրբ Զատկի արարողակարգերը: Երեխաները այցելեցին համայնքի եկեղեցի, իրականացրեցին մոմավառություն, եկեղեցում ներկայացրեցին Հարության տոնի խորհուրդը և միասնական աղոթք հղեցին առ Աստված:
Ապրիլի 23-ին Վերին Խոտանանի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Եղվարդ համայնքում կազմակերպված Սուրբ Զատկի միջհամայնքային միջոցառմանը: Տեր Ահարոն քահանա Մելքումյանը իր օրհնությամբ և աղոթքներով առաջնորդեց տոնական օրը: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Ահարոնի առաջնորդությամբ միասնական աղոթքով ներկաները փառաբանեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Միլենա Բադալյան


Վերին Խոտանանի դպրոցի ԱԽ նախագահ

No comments:

Post a Comment