Tuesday, April 1, 2014

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԵՂԱՆՈՒՇԻ ՄԻՋՆ․ԴՊՐՈՑՈՒՄ

Ս/թ․ մարտի 28-ին Գեղանուշի միջն․ դպրոցի Ախ-ն կազմակերպեց համայնքային
 հանդիպում,որտեղ քննարկվեց երեխաների իրավունքները և մշակվեց երեխաների իրավունքների վերաբերյալ համայնքային կանոններ։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ,ուսուցիչներ և աշակերտներ։

Հանդիպման ժամանակ ներկայացվեց «Երեխաների բռնության դեպքերը և դրանց կանխարգելման մեխանիզմները ՀՀ Սյունիքի մարզում»։

Իրականացվեց խմբային աշխատանք՝ 3 խմբերի միջև, յուրաքանչյուրին տրվեց թեմաներ՝

  • · Ուսուցիչների կողմից երեխաներին նկատմամբ կիրառվող բռնություններ 

  • · Երեխաների կողմից երեխաների հանդեպ իրականացվող բռնություններ 

  • · Ծնողների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնություններ 
Քննարկվեցին հետևյալ ենթաթեմաները և մշակվեց դրանց կանխարգելմանն ուղղված միջոցներ։






No comments:

Post a Comment