.jpg)
Կապանի N 13 հիմնական դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական դաստիարակությանը: Դպրոցի աշակերտական խորհուրդը <<Մաքուր և կանաչապատ համայնք>> ծրագրով դիմել էր Վորլդ Վիժն Հայաստան Կապանի գրասենյակին: Ծրագիրը քննարկումից հետո արժանացավ հավանության: Վորլդ Վիժն Հայաստան Կապանի գրասենյակի կողմից դպրոցին հատկացվեց թփաբույսերի տնկիներ, որոնք պետք է երեխաների և ծնողների օգնությամբ տնկվեն դպրոցի տարածքում և կից սպորտային հրապարակի հանգստյան գոտում: Աշխատանքների մեկնարկը սկսվեց դպրոցի տարածքից, որին սովորողները մասնակցում էին մեծ ոգևորությամբ:
.jpg)
No comments:
Post a Comment