Friday, April 18, 2014

Բանավեճ Սյունիքի միջնակարգ դպրոց

Թեման - Ուսուցչի կողմից պարտադրանքները:
Բանավեճի կազմակերպման պատասխանատու – ԱԽ նախագահ ՝ Լիա Թամրազյան և իրավապաշտպան հանձնախմբի աշխատանքները համակարգող՝ Վ. Հարությունյան
Բանավեճի կազմակերպման աջակիցներ - իրավապաշտպան հանձնախմբի անդամներ, ՄԿԱ փոխտնօրեն` Ա. Վեզիրյան , ԴԱԿ` Հ. Մնացականայան և սոց. աշխատող՝ Ա.Անդրեասյան, ԾԽ նախագահ՝ Մ.Պատվականյան
Նախապես ընտրվել էր թեման , կազմվել էին թիմերը ( 9-րդ և 10-րդ դասարանների սովորողներից ) , ընտրվել էին դատավորները :
Բանավեճը սկսելուց առաջ թիմերը ներկայացրին իրենց պարտականությունները` հասկանալու համար, թե որքանով են ծանոթ իրենց պարտականություններին: Այնուհետև ներկայացվեց բանավեճի թեման: Թիմերը սկսեցին ներկայացնել ուսուցչի կողմից կատարված   պարտադրանքները (անկյուն կանգնեցնելը, դասարանից դուրս հրավիրելը, աշխատանք տալը): Յուրաքանչյուր ներկայացված պարտադրանքի շուրջ հանդես էին գալիս և կողմ, և դեմ  թիմերը: Կատարվում էր քննարկում, և պատահում էր , որ սովորողը <<դեմ>> թիմից անցնում  էր <<կողմ>> թիմին: Ներկայացված պարտադրանքների մեջ սովորողները գտան իրենց պարտականությունների մեջ թերանալու կամ չկատարելու պատճառը: Քննարկվեց պարտադրանքների դրական և բացասական ազդեցությունները աշակերտների վրա, և եկան այն համոզման , որ այն միայն դրական ազդեցություն է թողնում աշակերտների վարքի կուլտուրայի զարգացման, ինչպես նաև դասին աշակերտի մասնակցության վրա: Եկան ընդհանուր եզրակացության` ուսուցչի կողմից թույլ տված պարտադրանքը աշակերտի ոչ ճիշտ պահվածքի հետևանք է: Դատավորների կողմից տրվեց հարցեր, որոնց կողմ լինելու դեպքում պետք է ձեռք բարձրացնեին:
Հարց – Պարտադրանքը աշակերտի կողմից պարտականությունները չկատարելու պատճա՞ռ   է:
Բոլորը կողմ էին:
Հարց – Իրենք կատարում ե՞ն իրենց պարտականությունները:
Բոլորը համաձայն էին, որ թերանում են իրենց կատարած պարտականությունների մեջ:
Հարց – Դպրոցում բռնություն եղե՞լ է, թե ոչ:
Աշակերտներն այն կարծիքին էին, որ չի եղել:
Թիմերը եկան այն եզրակացության, որ ուսուցչի ներկայացրած պահանջը իրենց պարտականություններից բխող պայման է, այն չի կարող ընկալվել բռնություն կամ պարտադրանք:
Վերջում դատավորները ներկայացրին իրենց կարծիքները`
1.ՎՎ աշխատակից՝– Երբ մեկը խոսում է , մյուսները պետք է լսեն , այսինքն չխախտեն ընկերոջ իրավունքները և պահպանեն էթիկայի կանոնները:
2.ՄԿԱ փոխտնօրեն` Ա. Վեզիրյան – Եղավ զգացմունքների պոռթկում, ինչ ասվել է, բարձիթողի չի լինելու, հետամուտ ենք լինելու բոլորի արարքներին:
3.Սոց աշխատող՝ Ա.Անդրեասյան– Լավ է, որ գիտեն իրենց իրավունքները, սակայն պետք է լավ իմանան իրենց պարտականություններն ու դիմացինի իրավունքները: Եվ պարտականությունները երբեք պետք չէ անտեսել:
4.Մաթեմատիկայի ուսուցիչ` Ս. Խոջաբաղյան – Եթե նպատակ ունեն սովորելու, ապա պետք  է ապահովեն առարկայական նվազագույն չափորոշիչները:
5.ԾԽ նախագահ` Մ. Պատվականյան – Պարտադրանքներ կատարվում են նաև տանը ( ինչպես օրինակ երեխայի ցանկության հակառակ պարտադրել դաս սովորել, ժամանակին քնել, համակարգչից քիչ օգտվել ), բայց դրանք միայն ու միայն դրական ազդեցություն են թողնում երեխայի վրա:
6.ԴԱԿ` Հ. Մնացականայն – Եթե առաջանում է որևէ կոնֆլիկտ ընկերոջ, ուսուցչի կամ ծնողի  միջև, ապա այն վերլուծելուց անպայման առաջինը փորձեք գտնել ձեր կողմից թույլ տված սխալները: Երբեք պետք չէ միակողմանի նայել:
7.Իրավապաշտպան հանձնախմբի աշխատանքները համակարգող` Վ. Հարությունյան – Երբեք պետք չէ թույլ տալ, որ ծնողներն ամաչեն իրենց փոխարեն, իրենց կատարած արարքների համար:
Հուսով ենք, որ այս բանավեճը կօգնի երեխաներին իրենց կողմից կատարած արարքներին ճիշտ գնահատական տալուն:


No comments:

Post a Comment