Friday, April 18, 2014

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ Սյունիքի միջնակարգ դպրոցում


Ապրիլի 5-ին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների և անգլերենի ուսուցչուհի Աննա Առուշանյանի ուժերով կազմակերպվեց Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում: Աշակերտներն անկաշկանդ անգլերենով բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, ինչպես նաև ցուցադրեցին փոքրիկ բեմադրություն, որով կրկին անգամ ցուցադրեցին իրենց բեմական շնորհքը:
Թեմայի նրբությունը և աշակերտների գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: Ներկաներն անչափ զգացված էին կազմակերպված միջոցառումից:

No comments:

Post a Comment