Friday, April 25, 2014

Կապանի N 5 հիմնական դպրոցում կազմակերպվեց հերթական գեղեցիկ միջոցառումը՝ Հարության տոն և Սուրբ Զատիկ

Կապանի N 5 հիմնական դպրոցում կազմակերպվեց հերթական գեղեցիկ միջոցառումը՝ << Հարության տոն և Սուրբ Զատիկ>>:
ՎՎ Կապանի ՏԶԾ-ի հետ Ախ-ի համագործակցության շնորհիվ ՎՎ-ի կողմից ԱԽ-ն ձեռք է բերել բավարար նյութեր, դեկորներ, պիտույքներ, ինչն էլ հնարավորություն է տվել, որ աշակերտներն անխոչընդոտ ստեղծեն ձեռքի աշխատանքներ, պաստառներ, Սուրբ Զատիկի ծիսակատարությանը համապատասխան զարդարանքներ ու զամբյուղներ: Իրենց պատրաստած նվերներով այցելություններ կազմակերպվեց կից համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներ և անօգնական ծերերին :








Աննկարագրելի եռանդով ու կամեցողությամբ աշակերտները` ԱԽ կազմը հետազոտական աշխատանքներ ծավալեցին անօգնական ծերերին, հաշմանդամ երեխաներին և կարիքավոր ընտանիքներին հայտնաբերելու համար:
Դպրոցում սովորող իրենց համադասարանցիների մեջ ևս կան այդպիսինները, բայց բոլորը միաձայն կողմնորոշվեցին այս անգամ օգնություն և ժպիտ պարգևել ուղղակի կից համայնքի կարիքավորներին:
ԱԽ ամդամնեից (15 հոգի ) յուրաքանչյուրը հայտնեց իր ճանաչած և հայտնաբերած հասցեն, ներկայացրեց կարիքները: Երեխաները քննարկեցին ինը ռիսկային հավակնոտ հասցեներ և քանի որ պատրաստել էին 5 զամբյուղ –նվերներ, ընտրեցին առավել խոցելի 5 ընտանիքի հասցե:
Բոլորը չէ որ հանդուրժող եղան ընդունելության գործում, բայց ես երբեք չեմ մոռանա Արևհատ տատի օրհնանքն ու համբույրը:
Այցելությանը մասնակցեցին նաև Կրթության Ազգային ինստիտուտի քիմիայի մասնագետ Վ. Օհանջանյանը, 7 բ դասարանի դասղեկ Ա. Քարամյանը, համայնքի բնակիչ Լ. Մանուկյանը:
Միջացառմանը օրը դպրոցի ԱԽ-ի լրատվական հանձնախումբը նախահարձակ եղավ << Մուտքը գրքով>> ակցիային: Հավաքագրված գրքերն տեղ են գտել դպրոցի գրադարանում:

Կապանի N5 հիմնական դպրոցի
ԱԽ քարտուղար, ԱԽ Ցանցի
համահամակարգող Հրաչ Արզումանյան





No comments:

Post a Comment