Tuesday, May 13, 2014

Շնորհավոր Մայիսի 9-ը


Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։ Տոն էր նաև Գորայքում, դպրոցի սաները կազմակերպել էին միջոցառում, որին ներկա էին համայնքաբնակները: Միջոցառումից հետո կազմակերպվեց երթ դեպի ,,Հին գյուղ,, ՝ Բազարչայ, որտեղ այժմ գտնվում է Սպանդարյանի ջրամբարը: Այնտեղ է նաև վեր խոյացել գյուղից Հայրենական մեծ պատերազմի մասնակցած ազատամարտիկների հուշարձանը: Օրը իսկապես տոն դարձրեց գյուղում պատերազմից ներկա միակ մարդու՝ Գարեգին Հովհաննիսյանի համար: Թող այլևս պատերազմներ չլինեն, իսկ լինելու դեպքում միայն հաղթանակներ: Շնորհավոր մայիսի 9-ը:  









No comments:

Post a Comment