Ապրիլի 19-ին Գեղանուշի միջնակարգ դպրոցում նշվեց Սուրբ Զատիկը՝ Հիսուսի Հրաշափառ հարության տոնը: Դպրոցի Ախ-ի անդամները ՎՎ ԿՏԶԾ-ին ներկայացրել էին ծրագիր առաջարկ՝ գրենական պիտույքների և անհրաժեշտ նյութերի ձեռք բերման համար։ Վերջինս էլ տրամադրեց անհրաժեշտ նյութեր և դպրոցի աշակերտները միահամուռ ուժերով սկսեցին նախապատրաստական աշխատանքները։ Նրանք պատրաստեցին ճրագալույցի մոմեր, զարդարեցին ածիկները, ներկեցին ձվերը և բաժանեցին համայնքի մի քանի երեխաների և ծերերի։ Ինչպես նաև աշակերտական խորհրդի անդամները մասնակցեցին Զատկական սուրբ և անմահ պատարագին։ Զատկական տրամադրություն էր տիրում ոչ միայն դպրոցում, այլ նաև այն բոլոր ընտանիքներում, որտեղ այցելեցին աշակերտները։
No comments:
Post a Comment