Ինքնակառավարման
օր
Ապրիլի 30-ին Կապանի N6 հիմնական դպրոցի
աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ անց է կացվել ինքնակառավարման օր: Վիճակահանությամբ
ընտրված տնօրենությունը, ուսուցիչները, սպասարկող անձնակազմը աշակերտներն էին: VIIբ դասարանի աշակերտուհի Աննա Թադևոսյանը ընտրվեց
տնօրեն և վաղ առավոտյան ուսուցչանոցում ընտրված
ուսուցիչների հետ խորհրդակցություն արեց: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ վարեցին
դասը:Օրվա վերջում տնօրեն Աննա Թադևոսյանը նորից խորհրդակցություն հրավիրեց ուսուցչանոցում,
վերլուծեց բոլորի աշխատանքը, թերություններն ու առավելությունները:
Արդյունքնում 14 աշակերտ ցանկություն
հայտնեց ուսուցիչ դառնալու, մյուսները խոստովանեցին, որ շատ դժվար է ուսուցչի գործը:
Օրը նպաստավոր էր աշակերտակենտրոն ուսուցման և աշակերտների մեջ կազմակերպչական
ջիղը առավել զարգացնելու համար:
No comments:
Post a Comment