Monday, June 2, 2014

Սուրբ Զատիկը Ծավի միջն դպրոցում

Ապրիլի 20-ին Ծավի միջնակարգ դպրոցի աշակերտները`Ծավ գյուղի եկեղեցու բակում ցուցադրեցին միջոցառում նվիրված Սուրբ Զատկին: նրանք սեղանը զարդարեցին Սուրբ Զատկի տոնին նվիրված ուտելիքներով`ներկած ձվեր,թխվածքներ,չամչով փլավ ,գինի ;Իսկ իրենց աճեցրած ցորենով զամբյուղները լի էր գունավոր ձվերով,զատիկներով,ճուտիկներով: Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրեցին տոնի խորհուրդը,ներկայացրեցին բեմականացում և խաղացին ձվախաղեր: Զատիկը գարնան և վերակենդանացած բնության տոնն է.հնում ծառատունկը կատարել են հենց այդ օրերին:Այդ օրերին ասվում էին բազմաթիվ բարեմաղթանքներ: _Օրհնվի և պահպանվի ձեր դաշտն ու սարը: _Կալն ու ջաղացը,ցորենն ու հացը: _Այծն ու ոչխարը,կովն ու կթանը,չութն ու գութանը: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ;

No comments:

Post a Comment