Monday, June 2, 2014

"Էկոկրթություն և էկոլոգիական դաստիարակություն"Սյունիքի միջնակարգ դպրոցում

Մայիսի 20–ին դպրոցում տեղի ունեցավ աշակերտների հանդիպում <<ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ>> ՓԲընկերության բնապահպանների հետ: Միջոցառման թեման էր <<Էկոկրթություն և էկոլոգիական դաստիարակություն>>: Աշակերտները ներկայացան իրենց էկոլոգիական գիտելիքներով և կատարածաշխատանքներով: Տարեսկզբին դպրոցում կազմավորվեց բնապահպանների խումբ, որոնք ակտիվություն ցուցաբերեցին ողջ տարվա ընթացքում և իրենց կատարած աշխատանքներով կիսվեցին հյուրերի հետ, խորհուրդներ հարցրեցին, հայտնեցին իրենց պատրաստակամությունը քաղաքում իրականացվող էկոլոգիական ակցիաներին մասնակցելու համար: Հյուրերին բաժանեցին իրենց իսկ կողմից պատրաստած բուկլետներ՝ « Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» խորագրով: Հանդիպման ավարտին հյուրերը աշակերտներին նվիրեցին գիրք, հայտնեցին իրենց գոհունակությունը և ասացին, որ պատրաստ են համագործակցելու և աջակից լինելու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հարցերում:


No comments:

Post a Comment