Friday, June 27, 2014

Համայնքային խնդիրների լուսաբանման լավագույն տեսանյութ մրցանակին արժանացավ Եղեգի միջնակարգ դպրոցը


Հունիսի 27-ին <<Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ հայաստանյան ներկայացուցչությունը <<Կինովավերագրության աջակցություն հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպել էր <<Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով>> համաժողովը:Համաժողովի նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակներում նախապես հայտարարված լավագույն տեսանյութ մրցույթի արդյունքները: Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է նաև Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի սան Անահիտ Մանասյանը, ով հանդիսանում է Սյունիքի ԱԽ ցանցի <<Մեդիա և հաղորդակցություն>> հանձնախմբի անդամ:
Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ Անահիտ Մանասյանն արժանացավ <<Համայնքային խնդիրների լուսաբանման լավագույն տեսանյութ>> մրցանակին:

No comments:

Post a Comment