<<Ապագային ընդառաջ>> ամառային դպրոցի 2-րդ օրը սկսվեց տարեկան հաշվետվությունների ներկայացումներով:Յուրաքանչյուր հանձնախումբ հաշվետվությունները ներկայացրեց իր իսկ մտածած տարբերակով:Այսօր մեզ հյուր եկավ տեղեկատվական տեխնոլոգիանների մասնագետ Արմեն Եղիազարյանը:Նա մեզ ներկայացրեց ինտերնետային կայքերից օգտվելու հնարավորությունները:Այնուհետև յուրաքանչյուր հանձնախումբ մասնագիտական սեսիաներ անկացրեց խորյհրդատուների մասնակցությամբ:Խորհրդատուները նոր գիտելիքներ մատուցեցին աշխատանքային խմբերի անդամներին:Այսօր հանդիպում ունեցանք նաև համայնքային երիտասարդական խմբերի (ՀեԽ) ներկայացուցիչների հետ:ՀԵԽ ակտիվ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց խմբերի կողմից իրականացված նախաձեռնությունները,հաջողակ պատմությունները և մեծ սիրով պատասխանեցին մեր հարցերին:Հետո աշխատանքային խմբերում ՀԵԽ ներկայացուցիչների հետ քննարկում անցկացվեց:Օրվա վերջում երեխաները սովորեցին ևս 2 ազգագրական պար:
No comments:
Post a Comment