Thursday, July 31, 2014

Ուղերձ

Հարգելի համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, սոցիալական աշխատողներ,երիտասարդներ ,աշակերտական խորհուրդներ, Սյունիքի աշակերտական խորհուրդների ցանցի անդամներ.
Ինչպես գիտենք օգոստոսի 12-ը նշվում է երիտասարդության միջազգային օրը: Այսօր, առավել քան երբէ, մեր երիտասարդությունը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք են Հայաստանի և  քաղաքացիական հասարակության զարգացման հիմնաքարը: Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Եկենք գնահատենք մեր երիտասարդների կարողություններն ու աջակցենք այս տարի իրենց տոնը  նշեն համայնքում տարաբնույթ միջոցառումներով: Եկեք օգոստոսի 12-ին  լսենք նրանց, խոսենք իրենց հուզող հարցերի շուրջ, կազմակերպենք հանդիպում- քննարկումներ կամ փոքրիկ միջոցառում: Մի փոքրիկ նախաձեռնությունից հետո համոզված ենք, որ  մեր  համայնքներում ունենալու ենք  այլ երիտասարդություն՝ ավելի շատ հետաքրքրված, մասնակից  ու նախաձեռնող:

No comments:

Post a Comment