Հարգելի ՎՎ Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների շահառու համայնքների ուսանողներ, երիտասարդներ, Սյունիքի ԱԽ ցանցի ներկայացուցիչներ, ակտիվ ԱԽ անդամներ.
Ս/թ-ի օգոստոսի 19-ին և 20-ին Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակում 16-25 տարեկան 35 երիտասարդների համար կկազմակերպվի TEDex հարթակի համար խոսնակներ: TEDex –ը մի հարթակ է, որտեղ երիտասարդները և երեխաները առանց կաշկանդվելու բարձրաձայնում են իրենց ու համայնքային խնդիրների մասին, ինչպես նաև իրենց կողմից կատարված այն լավ գործերի մասին, որոնք իրենց ազդեցությունն են թողել համայնքների կամ համայնքաբնակների զարգացման վրա: Այս տարի հունիսի 1-ին նման 2 խոսնակ- մասնակիցներ ունեցանք Երևան ТEDex-ում՝ Ջուլիտա Բաղդասարյանը Քարահունջ համայնքից և Զաբելա Առուստամյանը Գորայք համայնքից
Երկօրյա հանդիպմանը ակնկալում ենք այն երիտասարդների մասնակցությունը, ովքեր ունեն հետևյալ նախասիրություններից մեկը՝
1. կազմակերպչական հարցերով ակտիվներ, ովքեր նոյեմբեր ամսին Սիսիանի TEDex-ին պետք է կազմակերպեն ողջ միջոցառումը,
2. մեդիա և PR հմտություններ ունեցողներ,
3. Դիզայներական հմտություններ ունեցողներ:
Այս 2- օրյա հանդիպումը իրենից ներկայացնում է, և՛ ներկայացման հմտություններ, և՛ վերոնշյալ նախասիրություններում հմտությունների կատարելագործում, և՛ նախապատրաստական աշխատանք նոյեմբերին Սիսիանում կայանալիք TEDex-ին:
Սիրելի երիտասարդներ օգտագործեք այս հնարավորությունը Ձեր կատարած նախաձեռնությունները հանրությանը ներկայացնելու համար.
Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել օգոստոսի 19-20-ի հանդիպմանը, խնդրում եմ գրանցվեք մինչև օգոստոսի 17-ը՝ զանգահարելով ՎՎ Սիսիանի ՏԶԾ- գրասենյակ 028326532, 095-00-53-83 , 093498943 հեռախոսահամարներով, կամ դիմեք ՎՎ Համայնքային զարգացման մասնագետ Գայանե Մեսրոպյանին.
Հ. Գ. Նոյեմբերին կայանալիք ՍիսիանTEDex-ին մասնակից ուսանողները, ովքեր սովորում են Երևանում , իրենց տրանսպորտային հարցերով կզբաղվի ՎՎ Սիսիանի ՏԶԾ գրասենյակը:
No comments:
Post a Comment