Սեպտեմբերի
19-ին Հայաստանում նշվում է
Քաղաքացիական հասարակության օրը /ՔՀՕ/: Օրվա
նպատակն է
համախմբել հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչներին քաղաքացիական հասարակության գաղափարի շուրջ և
խրախուսել հանրության մասնակցությունը քաղաքացիական հասարկության զարգացմանն
ուղղված նախաձեռնություններում:
Համայնքային զարգացման աջակցության ցանցը/ՀԶԱՑ և Սյունիքի
Աշակերտական խորհուրդների ցանցը համատեղ ուժերով կիրականացնեն օրվան նվիրված միջոցառումներ Գորիսի, Սիսիանի և Կապանի
տարածաշրջաններում:
Միջոցառումների շարքը ներառում է՝
- Հայտարարությունների պատրաստում և տարածում տարբեր վայրերում/մեծ պլակատների տպագրում և տեղադրում համայնքի կենտրոնական մասերում
- Քաղաքացիական հասարակության մասին բաց դասի անցկացում դպրոցներում
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդունելության կազմակերպում
- Քաղաքացիական հասարակության նպատակների պատի պատրաստում
- Օրվա խորհորդը ազդարարող թռուցիկների պատրաստում և տարածում անցորդների շրջանում
- Համերգային ծրագիր
Տարբեր
համայնքներ վերոնշյալ շարքից կիրականացնեն տարբեր միջոցառումներ՝ պահպանելով հիմնական գաղափարախոսությունը:
Գյուղական համայնքներում միջոցառումները կիրականացվեն Սյունիքի ԱԽ ցանցի անմիջական մասնակցությամբ և ՀԶԱՑ-ի կազմակերպությունների
աջակցությամբ:
No comments:
Post a Comment