Wednesday, September 10, 2014

Շնորհավոր Գիտելիքի օր

 



















Այսօր սեպտեմբերի մեկն է՝Գիտելիքի օրը: Եղեգի միջնակարգ դպրոցում հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը:Դպրոցում առաջին անգամ ոտք դնող աշակերտների համար հիշարժան օր էր:Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Աշակերտներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, hամայնքապետ Վյաչեսլավ Մարկոսյանը,ԱԽ-ի նախագահ Անահիտ Մանասյանը և 12-րդ դասարանցիները,ովքեր պատրաստել էին փոքրիկ նվերներ առաջին դասարանցիների համար: Միջոցառումն ավարտվեց առաջին և տասներկուերորդ դասարանի աշակերտների կողմից փուչիկների բացթողմամբ դեպի երկինք:


Շնորհավորում ենք բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
               

No comments:

Post a Comment