Սեպտեմբերի 17-ին Շինուհայրի միջն.դպրոցում կայացավ սովորողների ինքնավարության բարձրագույն մարմնի՝ սովորողների ընդհանուր ժողով:
Օրակարգում
1, ԱԽ-ի կատարած աշխատանքների գնհատում և խորհրդի նախագահի տարեկան հաշվետվություն:
( ԱԽ նախագահ՝ Է.Ավագյան)
2, Դպրոցի տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը ի գիտություն ընդունելու մասին:
(Տնօրեն՝ Շ.Գրիգորյան)
3, Դպրոցի ԱԽ-ի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի՝ ընտրական հանձնախմբ հաստատելու մասին;
(ՄԿԱ գծով տեղակալ ՝ Ա. Գալստյան)
ՇԻՆՈՒՀԱՅՐ
ԱԽ նախագահ
Էրիկ Ավագյան
17. 09. 2014 թ
|
ԱԽ ՏԱՐԵԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«Շինուհայր դպրոցի
2013 - 2014 ուստարվա
աշակերտական խորհրդի
|
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Դպրոցի ԱԽ ամփոփ պատմությունը
2. ԱԽ կառուցվածքը և կառավարումը
3. ԱԽ նիստերը
4. ԱԽ հանձնախմբերի և ակումբների գործունեությունը
5. ԱԽ համագործակցությունը դպրոցի կառավարման մարմինների հետ
6. ԱԽ նախաձեռնությունները
7. ԱԽ հաջողոթյուններն ու դժվարությունները
8. Հավելվածներ
Հարգելի աշակերտներ, ուսուցիչներ ինչպես նշվեց յուրաքանչյուր ուսումնական տարում աշակերտական ընդհանուր ժողովում ներկայացվում է ԱԽ-ի նախորդ տարվա կատարած աշխատանքները: Ինչպես գիտեք ես ԱԽ-ի նախագահ եմ ընտրվել անցած տարվա հոկտեմբերին : Այժմ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնեմ մեկ տարվա կատարած աշխատանքների համառոտ պատկերը, որը պատրաստել եմ
1.1 Դպրոցի Ախ-ի ամփոփ պատմությունը
Ախ-ն մեր դպրոցում իր ակտիվ գործունեությունը սկսել է 2004 թ-ից և շուրջ 10 տարի է ծավալում է իր գործունեությունը: Այս 10 տարիների ընդացքում ունեցել է որոշակի հաջողություններ և ունի որոշակի ձեռքբերումներ: Այն որ արդեն աշակերտները գիտաքցում են, թե ինչ է դասարանական աշակերտական խորհուրդը, դպրոցի ընդհանուր խորհուրդը: Եվ այն որ Ախ-ն իրավունք ունի մասնակցելու դպրոցի կառավարման աշխատանքներին:
2.Ախ-ի կառուցվածքը և կառավարումը
Ախ-ն իր աշխատանքները սկսում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հրավիրելով դպրոցի ընդհանուր ժողով, որին պարտադիր մասնակցում է դպրոցի գործադիր տնօրենը և իր ուղերձն է հղում աշակերտներին: Այդ ժողովում ընտրվում է ընտրական հանձնախումբ, ովքեր կազմակերպում են դպրոցի աշակերտական խորհուրդի ընտրությունները` 6-ից-12 դասարաներում յուրաքանչյուր դասարանում ընտրվում են 3 կամ 5 հոգուց բաղկացած աշակերտական խորհուրդ: Որտեղից 2-ական աշակերտ ընդգրկվում են ընդհանուր դպրոցի Ախ-ի կազմի մեջ: Եվ ձևավորվում է դպրոցի աշակերտական խորհուրդ: Նույն կանոնադրությամբ ձևավորվել էր 21 հոքուց բաղկացաց աշակերտական խորհուրդ որտեղից 2 հոգի առաջադրվեցին` Մարիամ Հովսեփյանը և Էրիկ Ավագյանը Ախ-ի նախագահի թեքնածուներ: Ընտրություններից հետո ձայների մեծնամասությամբ Ախ նախագահ ընտրվեցի ես Է. Ավագյանս: Որից հետո ես հրավիրեցի առաջին նիստը, որտեղ Մարիամ Հովսեփյանը նշանակվեց փոխնախագահ, իսկ Իրինա Անդրանիկյանը քարտուղար:
3.Ախ-ի նիստերը
Առաջին նիստում,որոշվեց ամիսը մեկ անգամ հրավիրել նիստ: Նույն նիստում աշակերտները բաժանվեցիր ըստ հանձնախմբերի: Այնուհետև գործունեությունը ծավալվել է ըստ հանձնախմբերի: Բայց ցավով պետք է նշել, որ ավագ դպրոցի Ախ-ի անդամները պասիվ մասնակցություն են ունեցել նիստերին: Յուրաքանչյուր նիստում ընդունվել է որոշումներ և ամփոփվել նախորդ ամսվա կատարած աշխատանքները:
4. Ախ-ի հանձնախմբերի և ակումբների գործունեությունը:
Ախ-ի գործունեության մեջ գործում է 7 հանձնախմբեր. որոնց մեջ աշակերտները ընդգրկվել են իրենց ընտրությամբ և նախասիրությամբ: Ակտիվ են գործել հատկապես` ռազմամարզական, առողջապահական և մշակութային հանձնախմբերը: Ակտիվ է գործել նաև <<Հմուտ ձեռքեր>> ակումբը, որի համար շնորհակալություն ենք հայտնում ընկեր Բալյանին: Այդ ակումբի գործունեության արդյունքում նրանց գործած իրերի վաճարքի շնորհիվ դպրոցի արտաբյուջեում կա 25000 դրամ: Ախ-ի հետ համագործակցում և աշխատում են այն աշակերտները, ովքեր չեն ընտրվել Ախ-ում, բայց իրենց ակտիվ մասնակցություն են ունեցել նիստերին և աշխատանքներին:
5.Ախ-ի մասնակցությունը դպրոցի կառավարման հետ
Մենք գիտենք, որ դպրոցի կառավարման մասնակցող մարմիններն են` դպրոցի գործադիր տնօրենը, Դխ-ն, Մխ-ն , Ախ-ն, Ծխ-ն և այլ աշխատողներ: Որոնց հետ պետք է համագործակց Ախ-ն : Վերջին տարիներին Ախ-ի համագործակցությունը ակտիվացել է հատկապես Ծխ-ի, Մխ-ի, տնօրենի և փոխտնօրենի հետ: Անհրաժեշտության դեպքում Ախ-ն դիմել է տնօրենին և ստացել նրա աջակցությունը, իսկ Ծխ-ի հետ ունեցել ենք մի քանի համատեղ նիստեր և համատեղ միջոցառումներ: Խորհին շնորհակալություն ենք հայտնում ՄԿԱ փոխտնօրեն Ա. Գալստյանին, ով իր անմիջական աջակցությունն և մասնակցությունն է ունեցել Ախ-ի բոլոր նիստերին և աշխատանքներին:
6. Ախ-ի արտաքին կապերը
Ախ-ի կազմավորման և ակտիվացմանը մեծ աջակցություն և օգնություն են ցուցաբերել ՎՎ միջազգային կազմակերպությունը, Գորիսի ԳՈՒՄ ՀԿ-ն, Կանանց Ռեսուս ՀԿ-ն, Տիմը և ՔՊ միջազգային կազմակերպությունը:
7. Ախ-ի հաջողությունները և դժվառությունները
Ախ-ի հաջողությունները ու արդյունքը այն, է որ աշակերտները գնհատում և ընդունում են Ախ-ի գոյությունը կարևորում են նրանց մասնակցությունը դպրոցի կառավարմանը: Որպես հաջողություն կարելի է նշել Ախ-ի համագործակցությունը դպրոցի գրադարանավարուհու, կազմակերպչի և դասվարների հետ: Հաջողություն է նաև դասարաններում Ախ-ների անկյուների առկայությունը և համագործակցությունը Ծխ-ների հետ: Իսկ որպես դժվարություն` ավագ դպրոցի Ախ-ների և աշակերտների պասիվությունը: Դպրոցի Դխ-ն աջակցություն չունեցավ և չհամագործակցեց Ախ-ի հետ: Որպես ձոռքբերում ենք համարում նաև այն որ այսօր ԱԽ-ի սենյակում ունենք համակարգիչ, որը մեզ է տրամադրվել ՎՎ – ի կողմից , ԱԽ- ի ակտիվ գործունեության և ՎՎ – ի հետ լավագույն համագործակցության համար, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Այժմ ձեզ ենք ներկայացնում ԱԽ-ի վերջին ՝
Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպված աշխատանքը.
Ամառային արձակուրդներին՝ հուլիսի 22-ին ԱԽ-ն հրավիրեց արտահերթ նիստ որին մասնակցում էին ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրենը և ՎՎ Սիսիանի գրասենյակի աշխատակից Գայանե Մեսրոպյանը: Նա առաջարկեց ամառային բակային ճամբար կազմակերպելու համար ներկայացնել ծրագիր առաջարկ: Ախ-ն դիմեց տնօրենին և նրա համաձայնությունը ստանալուց հետո գրվեց ծրագիր առաջարկը որի արդյունքում կարողացանք կազմակերպել հնգօրյա ամառային բակային ճամբար: Որի նպատակն էր.
- Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
- Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խթանում և զարգացում.
- <<Հմուտ ձեռքեր>> խմբակի երեխաների հմտությունների զարգացում:
8. Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
Ամառային արձակուրդներին՝ հուլիսի 22-ին ԱԽ-ն հրավիրեց արտահերթ նիստ որին մասնակցում էին ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրենը և ՎՎ Սիսիանի գրասենյակի աշխատակից Գայանե Մեսրոպյանը: Նա առաջարկեց ամառային բակային ճամբար կազմակերպելու համար ներկայացնել ծրագիր առաջարկ: Ախ-ն դիմեց տնօրենին և նրա համաձայնությունը ստանալուց հետո գրվեց ծրագիր առաջարկը որի արդյունքում կարողացանք կազմակերպել հնգօրյա ամառային բակային ճամբար: Որի նպատակն էր.
- Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
- Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խթանում և զարգացում.
- <<Հմուտ ձեռքեր>> խմբակի երեխաների հմտությունների զարգացում:
Ճամբարին մասնակցեցին նաև ԱԽ-ի և ԾԽ-ի ակտիվ անդամները : Ճամբարի աշխատանքները ավարտվեց խարույկով իսկ ամփոփումը էքսկուրսիայով: Երեխաները եղան Բարձրավանի անտառում գտնվող Բղենո վանքում որտեղ ծանոթացան հայ հոգևոր մշակույթին մի հնագույն կոթողի: Այս ամենի համար մենք շնորհակալ ենք ՎՎ միջազգային կազմակերպությանը որը հովանավորեց մեր բոլոր աշխատանքները:
9. Այժմ փոխնախագահ Մ. Հովսեփյանը ձեզ կներկայացնի ԱԽ-ի կատարած աշխատանքները ավելի մանրամասնությամբ սլայդի միջոցով:
No comments:
Post a Comment