Դպրոց N_______
ԱԽ նախագահ
______________
«____» ___________ 20___
|
ԱԽ լոգո
ԱԽ ՏԱՐԵԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_________________» դպրոցի
20___ - 20___ ուստարվա
աշակերտական խորհրդի
|
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
7. ԱԽ
նախաձեռնությունները
8, ԱԽ հաջողոթյուններն ու դժվարությունները
9, Հավելվածներ
1. Դպրոցի ԱԽ ամփոփ պատմությունը
Այս բաժնում ներկայացրեք ձեր
դպրոցի ԱԽ ստեղծման և գործունեության ժամանակահատվածը, ԱԽ զարգացման տեմպերը,
հաջողված պատմությունները, ԱԽ ձեռքբերումները:
2. ԱԽ կառուցվածքը և կառավարումը
Այս բաժնում պետք է ներկայացրեք ձեր դպրոցի Աշակերտական խորհրդի կառուցվածքը՝ սկսած ընդհանուր ժողովից մինչև դասարանական Աշակերտական խորհուրդները: Անհրաժեշտ է նշել դպրոցի տեսակը /հիմնական, ավագ, հատուկ, միջնակարգ և այլն/, 6-12 դասարանների թիվը, 6-12 դասարանների աշակերտների թիվը, դասարանական ԱԽ-ների կազմերն ըստ դասարանների, դպրոցի ընտրական հանձնախմբի կազմը, ԱԽ կազմը, ԱԽ հանձնախմբերի և ակումբների տեսակներն ու կազմերը:
3. ԱԽ նիստերը
Այս բաժնում ներկայացրեք ԱԽ անցկացված նիստերի կազմակերպման մեխանիզմը, անցկացված նիստերի քանակը, ժամանակացույցը, ԱԽ անդամների լիարժեք մասնակցությունը նիստերին, օրակարգային հարցերի ընդհանուր վերլուծությունը, այլ ներկայացուցիչների մասնակցության նկարագիրը, նիստերում ընդունված որոշումների ընդհանուր նկարագիրը:
4. ԱԽ հանձնախմբերի և ակումբների գործունեությունը
Այս բաժնում ներկայացնել ինչ հանձնախմբերից և ակումբներից է կազմված ԱԽ-ն, հանձնախմբերի և ակումբների անդամների թիվը, աշխատանքի կազմակերպման մեխանիզմը, կատարած աշխատանքները, դրանց պլանավորումը, արդյունքները: Այս բաժնում կարևոր է նշել ԱԽ հանձնախմբերի և ակումբների միմյանց հետ համագործակցությունը, ինչպես նաև ԱԽ-ում չընդգրկված աշակերտների հետ:
5. ԱԽ համագործակցությունը դպրոցի կառավարման մարմինների հետ
Այս բաժնում ներկայացնել ԱԽ-ի աշխատանքը դպրոցի տնօրենի, Դպրոցի խորհրդի, Մանկավարժական
խորհրդի, Ծնողական խորհրդի, ՄԿԱ փոխտնօրենի, դասղեկների հետ: Ի՞նչպիսի աշխատանքային մեխանիզմներ են կիրառվում / պլանավորված քայլեր, հայտարարություն, հանդիպումներ, համատեղ նիստեր, բանակցություններ` բանավոր և գրավոր և այլն...../
6. ԱԽ արտաքին կապերը
Այս բաժնում ներկայացնել ԱԽ-ի գործունեության ներկայացման մեխանիզմների մասին
դպրոցի ներսում և դպրոցից դուրս/ մեդիա գործիքների կիրառում, թերթ, տեղեկատվական անկյուն,
սոցիալական կայք, ցանցերի անդամակցություն և այլն.... /: Այս բաժմնում նշեք նաև կապերը
դոնոր կազմակերպությունների հետ/ ժամանակահատվածը, ձևաչափը, ոլորտները..../
7. ԱԽ նախաձեռնություններ
Այս բաժնում նշել ԱԽ կողմից տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների
հետ համատեղ իրականացրած նախաձեռնությունների մասին: Նշել նախաձեռնության անվանումը,
նպատակը, ժամանակահատվածը, արդյունքները, հետագա քայլերը և շարունակականությունը:
8. ԱԽ հաջողություններն ու դժվարությունները
Այս բաժնում նշել ԱԽ
կողմից իրականացրած գործունեության հաջողությունները/ օրինակներով/, ինչպիսի արդյունքեր
է հասել ԱԽ-ն դպրոցում իր գործունեության արդյունքում և ինչպես է փոխվել
աշակերտների վերաբերմունքը, առօրյան, մտածելակերպը,
վարքագիծը և ակտիվությունը դպրոցում: Ինչպես են աշակերտները մասնակցում դպրոցի կառավարմանը` իրենց իսկ վերաբերող հարցերի քննարկմանն ու որոշումների ընդունման գործընթացներին:
9. Հավելվածներ
- Նկարներ, տեսաֆիլմեր,
- Հաջողակ պատմություններ,
- Թերթերի օրինակներ,
- Բուկլետների, պաստառների , տեղեկատվական նյութերի օրինակներ,
- Մոդուլների, ձեռնարկների օրինակներ,
- Մշակված ձևաթերթիկներ
No comments:
Post a Comment