Tuesday, October 7, 2014

ՔՀՕ-ն Կապանի N 5դպրոցում


Քաղաքացիական հասարակությունը մենք ենք:
-Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասրակության օրը,-առանց հոգնելու աշակերտական խորհրդի անդամները հաղորդում են <<Կապանի N 5 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ մտնող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի,ամրացնում տարբերանշաններ՝ <<Քաղաքացիական հասարակությունը մենք ենք>> գրույթով:Տարբերանշանները պատրաստել  էին ԱԽ-ի անդամներ Ռոզա Ամիրջանյանը,Աքսաննա Արզումանյանը  և Սյունե Ղահրամանյանը,իսկ նյութերը տրամադրել է ՎՎ Հայաստան ՏԶԾ-ն:Այս ծրագրի հետ դպրոցի ԱԽ-ն բազմաթիվ ակցիաներ է իրականացրել:
Տարբերանշաններ նաև յուրօրինակ հրավիրատոմս հրավիրատոմս հանդիսացան 6-րդ և 7-րդ դասաժամերին անցկացվելիք դասսեմինարի համար:
Պետություն,հասարակություն,օրենքներ,ժողովրդավարություն և այլ արժեհամակարգի վերաբերյալ 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները ձեռք բերեցին գիտելիքներ և ցուցաբերեցին մեծ ակտիվություն <<Ես մասնակցում եմ իմ համայնքի կառավարմանը>> քննարկմանը:
Դասընթացավար,դպրոցի պատմության ուսուցչուհի Ա.Աբրահամյանը գոհ էր լսարանից:

Կապանի N 5 հիմնական դպրոց












No comments:

Post a Comment