Thursday, November 13, 2014

ՏԻՄԻ ՕՐ ԱՇՈՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Նոյեմբերի 10-ին համայնքապետը այցելեց Աշոտավանի միջն․ դպրոց զրուցելու աշակերտների հետ և պատմելու նրանց համայնքում կատարված աշխատանքնեի մասին։ Այժմ համառոտ ներկացնենք մեր զրույցը։Տարեսկզբին կազմվում է քառամյա պլան որով և առաջնորդվում են 4 տարվա ընթացքում։Աշոտավանը եղել է այն գյուղերից մեկը, որը համագործակցել է <<ՔԱՈՒՆԹԵՐՓԱՐԹ>>ընկերության հետ, որն էլ մեծ և լուրջ ներդրում է ունեցել գյուղում․ կապիտալ վերանորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը, կահավորվել է նաև ներսը անհրաժեշտ պարագաներով։ Մանկապարտեզը դարձավ եզակի հարևան գյուղերի համեմատ, որոնք անգամ չունեն մանկապարտեզ։ Մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է 15մլն դրամ։ Այժմ էլ համայնքապետարանը Ա․Բեգլարյանի անմիջական միջնորդությամ և մասնակցությամբ համագործակցում է <<ՇԵՆ>>կազմակերպության հետ։Աշոտավանի համայնքապետարանը տարածաշրջանի շատ համայնքներից տարբերվում է նրանով, որ ունի ժամանակակից, նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցած համակարգչային սենյակ, որտեղից կարող են օգտվել ցանկացած համայնքաբնակ, ունի նաև երիտասարդության համար նախատեսված առանձին սենյակ, գրադարան և այլն։Վերջում մենք հարցերով ամփոփեցինք համդիպումը, շնորհավորեցինք համայնքապետին և աշխատակիցներին ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ։



No comments:

Post a Comment