Monday, November 17, 2014

ՏԻՄ Ւ օրը Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցում

2014թ. նոյեմբերի 13-ին Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների օրվան: Հանդիպմանը հրավիրված էին համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, ավագանու անդամներ: Այդ օրը դպրոց հյուր էին եկել նաև <<Սյունաց Երկիր>> թերթի խնբագրության անդամներ՝ գլխավոր խնբագիր Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում աշակերտական խորհրդի անդամները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները թե դպրոցում, թե նորաստեղծ Սյունիքի մարզային ԱԽ ցանցում, խոսեցին ապագա անելիքների մասին: Այնուհետև ծավալվեց աշխույժ քննարկում համայնքային և ներդպրոցական խնդիրների մասին: Հանդպման մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետները կրթության բնագավառում և համայնքային կյանքում առաջացած խնդիրների մասին և առաջարկեցին դրանց լուծման իրենց տարբերակները: Միաժամանակ <<Սյունաց Երկիր>> թերթի աշխատակիցները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալ ներդպրոցական կյանքին, կատարված և կատարվելիք աշխատանքներին, դպրոցի առջև ծառացած հիմնախնդիրներին:
Վերջում հանդիպման մասնակիցները հյուրասիրվեցին աշակերտների ձեռքով պատրաստված տոնական տորթով:






No comments:

Post a Comment