Tuesday, November 18, 2014

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Լորի միջնակարգ դպրոցի 16 աշակերտներ տնօրենի և երկու ուսուցիչների ուղեկցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը եղան կրթահամալիրի հինգ դպրոցներում և մասնակցեցին «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ամենամյա ուսումնական ստուգատեսին: Այս տարի այն նվիրված էր կրթահամալիրի 25-ամյակին: Կրթահամալիրը հոգացել էր գիշերակացի և մնացած բոլոր հոգսերի մասին,որի համար շատ շնորհակալ ենք պարոն Բլեյանից:Երեխաները երեք օր անընդմեջ մասնակից եղան բոլոր միջոցառումներին,եղան գեղարվեստի դպրոցում,արհեստանոցում, ջերմոցում ,պարասրահում կարողացան սովորել ազգային պար: Ամբողջ ընթացքում նրանք շրջապատված էին ջերմությամբ: Շաբաթ օրը եղավ հարիսայի օրհնություն Ս. Երրորդություն եկեղեցում. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթ եկեղեցում,հարիսա-էքսպո. տոնախմբություն Մարմարյա սրահում: Հարիսայի համտեսից հետո ճանապարհվեցին դեպի Սիսիան, հետդարձին եղան Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում և մեծ տպավորություններով վերադարձան տուն: Երկու դպրոցների համագործակցությունը կլինի շարունակական.....




No comments:

Post a Comment